Ներքին 2 տարի առաջ - 12:20 12-02-2024

Մտածում ենք՝ գարունը բացվի, Նիկոլը մեզ հանձնի թուրքերին․ Վարդենիսում ճանապարհ են փակել

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչները որպես բողոքի նշան այսօր վաղ առավոտյան փակել են քաղաք մտնող ճանապարհները։ Նրանք դեմ են Վարդենիս քաղաքի անձնագրային և վիզաների վարչությունը Մարտունի քաղաք տեղափոխելուն։

Բնակիչներից մեկն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ցանկանում են իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպել և իրենց դժգոհությունը հայտնել։

«Ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ իր ՔՊ-ական պատգամավորները նման որոշում կայացնելու համար մեզ հետ չեն հանդիպել, մեր կարծիքը չեն լսել,մեզնից նման բան անելու մանդատ չեն ստացել։ Վարդենիսը Մարտունուց 40 կիլոմետր հեռու է, ամեն անգամ մի թղթի կտորի համար հո չենք վազելու Մարտունի հետ գանք»,- դժգոհեց Վարդենիսի բնակիչը։

Նրա խոսքով՝ ինչքան էլ իշխանությունները փորձեն այս որոշումը որպես օպտիմալացում որակել, իրենք այլ մտավախություն ունեն․

«Մարդիկ սկսել են վախենալ, թուրքը սարերին նստած է հերիք չէ, Փաշինյանն էլ որոշել է անձնագրայինը հանել։ Մտածում ենք՝ գարունը բացվի, Նիկոլը մեզ հանձնի թուրքերին»։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ բնակիչները համաձայնել են կարճ ժամանակով բացել ճանապարհը՝ Գեղարքունիքի մարզպետի հետ հանդիպելու պայմանով։

«Քիչ առաջ ճանապարհը բացել ենք, պատրաստվում ենք մարզպետի հետ հանդիպել, դրանից հետո մեր հետագա քայլերը պարզ կլինեն»,- ասաց ճանապարհը փակած քաղաքացիներից մեկ ուրիշը։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին
18:57 Երևանում բացեցինք Մհեր Մկրտչյանի արձանը, որի քանդակագործը Տիգրան Արզումանյանն է. Տիգրան Ավինյան
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո