Արտաքին 2 տարի առաջ - 16:20 11-02-2024

Իսրայելի ԶՈՒ-ն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի թունելների մասին, որոնց մի մասն անցնում է UNRWA-ի կենտրոնակայանի տակով

News.am-ի փոխանցմամբ՝ Իսրայելական ռազմական ուժերը հայտնել են, որ հայտնաբերել են հարյուրավոր մետր երկարությամբ թունելների ցանց, որոնք մասամբ անցնում են Գազայում գտնվող ՄԱԿ-ի պաղեստինյան փախստականների օգնության գործակալության՝ UNRWA-ի կենտրոնակայանի տակով, հաղորդում է Reuters-ը:

Բանակի ինժեներները օտարերկրյա լրատվական լրագրողներին առաջնորդել են թունելի միջանցքներով:

Թունելը, որի երկարությունը, ըստ զինվորականների, 700 մետր է, իսկ խորությունը՝ 18 մետր, ժամանակ առ ժամանակ երկփեղկվում էր՝ բացահայտելով կողային սենյակները, գրում է Reuters-ը։

Պաղեստինցիներն, իրենց հերթին, մեղադրել են Իսրայելին տեղեկատվության կեղծարարության մեջ՝ UNRWA գործակալությունը զրպարտելու նպատակով, որում Գազայի հատվածում աշխատում է 13000 մարդ և որը տարիներ շարունակ փրկօղակ է եղել օգնությունից կախված բնակչության համար:

Գործակալությունը ղեկավարում է դպրոցներ, առողջության առաջնային պահպանման կլինիկաներ և այլ սոցիալական ծառայություններ և բաշխում է օգնությունը՝ իր գործունեությունը բնութագրելով որպես զուտ մարդասիրական:

UNRWA-ն իր շտաբը լքել է հոկտեմբերի 12-ին՝ պատերազմի սկսվելուց 5 օր անց, և այդ պատճառով չի կարող հաստատել կամ մեկնաբանել Իսրայելի բացահայտումները:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը