Արտաքին 2 տարի առաջ - 20:45 10-02-2024

Նեթանյահուն ծրագրում է մինչև մարտի 10-ը ավարտել գործողությունը Գազայի հարավում

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Գազայի հարավում գործողությունը մինչև մարտի 10-ը դադարեցնելու պլանների մասին։

Իսրայելի հեռուստատեսության տեղեկատվության համաձայն՝ Նեթանյահուն վերջերս հայտնել է, որ հաշվի առնելով միջազգային ճնշումը՝ Գազայի հատվածի ամենահարավային քաղաքում գործողությունը պետք է ավարտվի մինչև մահմեդականների համար սուրբ Ռամադանի սկիզբը։

Նույն նիստում, հեռուստաալիքի պնդմամբ, Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը Նեթանյահուին հայտնել է, որ զինվորականները պատրաստ են գործողության, սակայն անհրաժեշտ է, որ Իսրայելի կառավարությունը նախ որոշի Գազայի հատվածի հյուսիսային և կենտրոնական մասերից տեղահանված խաղաղ բնակիչների, ինչպես նաև Եգիպտոսի հետ պաղեստինյան անկլավի սահմանով անցնող գոտու նկատմամբ գործողությունների ծրագիրը:

Փետրվարի 9-ին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ Իսրայելի վարչապետը զինվորականներին հանձնարարել է ծրագիր պատրաստել խաղաղ բնակչության տարհանման և Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ՀԱՄԱՍ արմատական շարժման մնացած չորս գումարտակների ոչնչացման համար:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է