Արտաքին 2 տարի առաջ - 14:03 10-02-2024

Ռուսական ԱԹՍ-ի հարվածից Խարկովում հրդեհներ են բռնկվել․ կան զոհեր

Ռուսաստանը անօդաչու թռչող սարքով հարվածել է Ուկրաինայի Խարկով քաղաքին, ինչի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երեք երեխա:

Հրդեհ է բռնկվել բնակելի տներում, վնաս է հասցվել ենթակառուցվածքներին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տարածաշրջանային իշխանություններին:

Խարկովի շրջանի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը հայտարարել է, որ փետրվարի 9-ի երեկոյան ռուսական զորքերը հարվածել են քաղաքին՝ հարվածելով քաղաքացիական ենթակառուցվածքին, առաջացնելով մի քանի խոշոր հրդեհ և վնասելով Խարկովի Արևելքում առնվազն 15 բնակելի տուն:

Ուկրաինայի դատախազությունն իր հերթին հայտնել է, որ պայթյունի հետևանքով կարևոր ենթակառուցվածքային օբյեկտ է ոչնչացվել։ Հաղորդվում է, որ դիզելային վառելիքի արտահոսք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մասշտաբային հրդեհներ են բռնկվել։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան