Ներքին 2 տարի առաջ - 07:12 10-02-2024

Պրոֆեսիոնալները չեն ուզում ՔՊ-ի հետ աշխատել․ հայտնի են ԿԿՀ անդամի թեկնածուները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ դառնալու համար նոր թեկնածուների անունները հայտնի են։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նրանք նախկինում աշխատել են նույն ԿԿ հանձնաժողովում։ Մեզ հայտնի դարձավ, որ նրանցից մեկը Նվարդ Վարդանյանն է, որը նախկինում աշխատել է Արդարադատության նախարարությունում, իսկ հետագայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում՝ որպես մարդկային ռեսուրսների փորձագետ, իսկ մյուս թեկնածուն Սարգիս Միրզոյանն է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նրանց դիմումը խիստ զարմացրել է հանձնաժողովի անդամներին, քանի որ կարծիքներ են հնչել, որ նրանք ոլորտի կառավարման փորձ բացարձակ չունեն։ Ավելին՝ թեկնածուների առաջադրումը ՔՊ-ի հետ անգամ համաձայնեցված չի եղել։

Ստացվում է՝ մինչ ՔՊ-ն ուժեղ անդամներ է փնտրում, առավել պրոֆեսիոնալները չեն դիմում կամ ցանկություն չունեն աշխատելու ՔՊ թիմի հետ: Մարդիկ, վերջին դեպքերը տեսնելով, հասկացել են՝ առանց ՔՊ-ի համաձայնության իրենց ընտրությունը տապալված Է։

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության խայտառակ տապալումից հետո, ԱԺ-ն հունվարի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար նոր մրցույթ է հայտարարել, վերջնաժամկետն էլ փետրվարի 5-ն է:

ԿԿՀ անդամի պաշտոնում ինքնաառաջադրված թեկնածուների մրցույթն անցկացնելու է Մրցութային խորհուրդը, որը կազմված է Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի եւ Փաստաբանների պալատի կողմից նշանակված ներկայացուցիչներից։

«Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մրցույթն անցկացվում է երեք փուլով, որոնցից առաջինը փաստաթղթերի ամբողջականության եւ համապատասխանության ստուգման (այսուհետ՝ փաստաթղթային ստուգման) փուլն է, երկրորդը՝ թեստավորման, իսկ երրորդը՝ հարցազրույցի:

Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը, ի թիվս այլ անհրաժեշտ փաստաթղթերի, ներկայացնում է նաեւ բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ, որում ներկայացված տվյալները ստուգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Հարցազրույցի փուլի գնահատման արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած մասնակիցները ընդգրկվում են մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակում, որը Մրցութային խորհուրդը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին ցուցակի հրապարակմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

ԿԿՀ անդամներին ընտրում է խորհրդարանը: Անցած տարի, կոպտորեն թիրախավորելով ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանին եւ Նարինե Ավետիսյանին, մերժեցին։

Այժմ էլ մրցութային հանձնաժողովը նախագահում է ՔՊ խմբակցության անդամ Արուսիկ Ջուլհակյանը:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը