Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 13:49 04-12-2025

Կոռուպցիան ամենուր է, թե չլինի, հավանաբար չեն պայքարի դրա դեմ. ԿԿՀ անդամի թեկնածու

ԱԺ նստաշրջանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցն է քննարկվում։ Մրցութային խորհրդի որոշմամբ հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Վահե Մկրտչյանի թեկնածությունը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հարցրեց․ «Ձեր ընկալմամբ քաղաքական կոռուպցիան ո՞րն է և որո՞նք են այն ռիսկերը, որոնք բնութագրում են քաղաքական կոռուպցիան։ Արդյոք դուք հիմա ՀՀ-ում նման երևույթներ նկատո՞ւմ»։

Ի պատասխան Մկրտչյանը նշեց, որ կոռուպցիան ամենուր է, թե չլինի, հավանաբար չեն պայքարի դրա դեմ։