Ներքին 2 տարի առաջ - 18:50 08-02-2024

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 58-ամյա կինը, գիտակցության չգալով, մահացել է. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 47-ամյա Արա Խ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Արգավանդի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 58-ամյա Իզաբելա Դ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից