Ներքին 3 տարի առաջ - 20:16 30-08-2023

Սևանի «Ափ Սայդ» լողափի մոտ երիտասարդների ծեծկռտուքի հետևանքով 22-ամյա տղան գիտակցության չգալով մահացել է․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այդ օրը «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի թիվ 1 հանրային լողափից «Ալկոհոլային ինտոկսիկացիա և կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Ս.-ն է: Ըստ բժիշկների նա ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվել է վիրահատարանում, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրան Սևանի բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մինչ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները մի քանի օր շարունակ պարզում էին դեպքի հանգամանքները, օգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին տեղեկացնում են, որ Դավիթ Ս.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Արդեն օգոստոսի 22-ին Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քննչական բաժնում ստացվում է ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտական կենտրոնի, դատաբժշկական փորձագետի նախնական եզրակացությունը, համաձայն որի Դավիթ Ս.-ի դիակի դատաբժշկական փորձանքննության իրականացման ընթացքում վերջինիս դիակի գլխի, ճակատի և շրթունքի մասերում եղել են վնասվածքներ և նրա մոտ հայտնաբերվել է գանգուղեղային տրավմա և ինշեմիկ ինսուլտի ախտանիշներ:

Նույն օրը Սևանի քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ՝ ՀՀ Քր. Օր.-ի 166 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով պարզվել է, որ Երևանի բնակիչ 20-ամյա Մարատ Հ.-ն իր ընկերներ Դավիթ Ս.-ի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հովհաննես Դ.-ի, ՌԴ քաղաքացի 26-ամյա Գլեբ Ս.-ի և 20-ամյա Գեորգի Շ.-ի (ում բնակության վայրը ճշտվում է), օգոստոսի 6-ին ժամը 06:00-ի սահմաններում գտնվել են Սևան քաղաքի հարևանությամբ գտնող «Ափ Սայդ» լողափից մոտ 500-800մ հեռավորության վրա, որտեղ Դավիթ Ս.-ի և Գլեբ Ս.-ի միջև ծագել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշուկի, որի ժամանակ Դավիթ Ս.-ն և Գլեբ Ս.-ն վայր են ընկել գետնին, ինչի հետևանքով Դավիթ Ս.-ն գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածք, որից հետո վիճաբանությունը շարունակվել է, որի ժամանակ Գլեբ.Ս.-ն բռունցքով հարվածել է Դավիթ Ս.-ի ծնոտին և վերջինս, կորցնելով գիտակցությունը, վայր է ընկել:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում