Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 16:25 08-02-2024

Մենք կորցնում ենք հնարավորը, իսկ հակառակորդը ձեռք է բերում այն

Երեկ անցկացված «ընտրություններում» հինգերորդ անգամ Ադրբեջանի նախագահ դարձավ Իլհամ Ալիևը, որի օգտին, համաձայն ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, տրվեց մասնակիցների քվեների 92%-ը։

Նշենք, որ Ալիևն ուներ ևս 6 «մրցակից», որոնց ստացած քվեների ընդհանուր քանակը կազմում է 7.9%:

«Ժողովրդավար» երկրների համար սա, գուցե, «ազատ կամարտահայտության իրավունքի խախտում» է, սակայն արդի աշխարհում ո՞վ է այլևս հավատում նման գեղեցիկ բաների։

Իսկ Ադրբեջանում ընտրատեղամասերը փակվելուց քիչ անց արդեն Ալիևը շնորհավորանքներ էր ընդունել մի շարք երկրների, այդ թվում Ռուսաստանի ղեկավարից։ Վստահ լինենք, առաջիկայում նրան շնորհավորելու են նաև Արևմուտքից։ Ընդ որում, հայ հանրույթում տեսակետ է ձևավորվել, որ Նիկոլ Փաշինյանն էլ է շնորհավորելու Ալիևին։

Արդեն այսօր Ալիևին շնորհավորեցին Պուտինը (վերստին) և Զելենսկին։ Երկուսն էլ իրենց խոսքում, որը տարածվել է պաշտոնական հաղորդագրությունների ձևաչափով, նշել են Ադրբեջանի հետ «ռազմավարական համագործակցության» կարևորությունը։

Ինչպե՞ս է ստացվում, որ իրար ոչնչացնող ռուսները և ուկրաինացիները Ալիևին համարում են «ռազմավարական գործընկեր»։
Ադրբեջանական և արտերկրի մամուլը, որոնց կարող ենք համարել «ենթակա» կամ «վարձու», Ալիևին համարում է ֆենոմենալ ղեկավար՝ միակը հետխորհրդային տարածքում, որը վերջ դրեց «իր տարածքում գործող անջատողական ռեժիմի» գոյությանը։
Ըստ այդմ, Ալիևը համարվում է նաև ֆենոմենալ դիվանագետ, որը կարողացավ առաջ անցնել ՌԴ «սիրելի ռազմավարական գործընկեր» Հայաստանից՝ ձևավորելով մի միջավայր, որտեղ առանց Ադրբեջանի տարանցիկ ենթակառուցվածքների անհնար է պատկերացնել ռուսական էներգակիրների վաճառքը և Ուկրաինայում մոլեգնող պատերազմի հետագա ֆինանսավորումը։

Քաղաքականությունը, ինչպես հայտնի է, հնարավորի արվեստն է, սակայն հայերիս պարագայում հնարավորությունների կորուստն է հնարավոր, իսկ մեր հակառակորդ Ալիևի պարագայում հնարավորը հնարավորությունների ընդլայնումն է։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը