Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:30 07-02-2024

Սամվել Բաբայանը մեղադրում է բոլորին, բացի Հայաստանի իշխանություններից

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը «Առավոտ» օրաթերթում հրապարակել է ընդարձակ հոդված-մեղադրական, որտեղ Արցախյան խնդրի տարբեր շրջափուլերում արձանագրված ճակատագրական իրադարձությունների համար հանդես է գալիս մեղադրականներով՝ դրանք ուղղելով թե՛ միջազգային հանրությանը, որը Ադրբեջանի ագրեսիվ վարքը զսպող քայլեր չարեց, և թե՛ ՌԴ-ին, որի զորքը, մասնավորաբար, չկանխեց 2023 թվականի աշնանային իրադարձությունների հետևանքով Արցախի հայաթափումը։

Իհարկե, նշված հանգամանքները սարսափելի հետևանքներ են առաջացրել Արցախի համար։ Միջազգային խաղացողներն իրենց կրավորական կեցվածքով (որն Ադրբեջանին քանիցս հնարավորություն ընձեռեց ծավալելու ագրեսիա) մեծ մեղք են գործել ընդհանրապես հայ ժողովրդի նկատմամբ և ունեն Արցախը կրկին հայկական դարձնելու պատմաքաղաքական արդարությունը վերականգնելու մեծ պարտք։

Սակայն հոդվածագիրն իր խոսքում չի նշում 2018 թվականից հայ ազգը պատուհասած գործչի վարքը, ինչը սրընթաց մոտեցրեց պատերազմի աղետը։ Չի խոսում նաև 2020 թվականին՝ բուն պատերազմի ընթացքում տեղի ունեցած՝ անհավատալի մեծ քանակի հանցավոր սխալների, բացթողումների փաստից, չի բերում «գերագույն գլխավոր պատասխանատուին» պատասխանատվության դաշտ, թեև որպես ռազմաքաղաքական զգալի ճանապարհ անցած գործիչ՝ Սամվել Բաբայանն ունի, ըստ իս, իրավիճակը և գործող անձանց սթափ գնահատելու լավ ունակություն։

Խոսելով 2020թ․ պատերազմից հետո տարածաշրջան մտած Ռուսաստանի խաղաղապահ զորքի անգործության և 2023թ․Արցախի հայաթափումը չկանխելու մասին, ԱՀ ՊԲ նախկին հրամանատարը հորդորում է Հայաստանին՝հետ կանչելու իր ստորագրությունը 2020թ. նոյեմբերի 9/10-ի Եռակողմ հայտարարությունից, այսինքն չեղարկել ստանձնած պատասխանատվության իր մասը։ Գուցե ներկա իրողություններում դա արդեն նշանակություն չունի, քանի որ Հայաստանը պետք է իր ստորագրությունը շատ ավելի վաղ՝ դեռևս 2020 թվականի դեկտեմբերին, եռակողմ հայտարարության առաջին իսկ խոշոր խախտում հանդիսացող Հին Թաղերի և Խծաբերդի զավթումից և տասնյակ ծառայողների գերեվարումից հետո հետ կանչեր և գուցե դրանով կանխեր դեպքերի հետագա ողբերգական ընթացքը, սակայն չի արել։

Վերջապես, Սամվել Բաբայանը կարող էր ռուսական զորքի հանցավոր անգործության մասին մեղադրանքը «լրացնել» նաև հայաստանյան իշխանությունների հանցավոր անգործությամբ, սակայն դա էլ չի արել․․․

Ուրեմն ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը Սամվել Բաբայանի մեղադրանքների հասցեատերերից չէ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա