Ներքին 3 տարի առաջ - 14:01 04-07-2023

Բոլորին պատժել` բացի Ավինյանից

Երեկ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցությանը նիստը վարող Տիգրան Ավինյանին դուր չեկավ, որ Բնապահպանության և ընդերքի պահպանության տեսչական մարմինի Երևանի տարածքային բաժնի ղեկավարությունը նիստերից շարունակաբար բացակայում է։

«Խրոնիկ բացականեր ունենք։ Ենթադրում եմ՝ իրենց գործերը շատ լավ արվում են, հանքերի հետ կապված խնդիրներ չկա՞ն և ասելիք չունե՞ն։ Հետևաբար, ճշտենք, եթե իրապես գործերը լավ են, իրենց այս ցուցակից ջնջեք, թող էլ չգան», - վրդովված հայտարարեց փոխքաղաքապետը։

Ուշագրավ է, որ այս հայտարարությունն անում է Երևանի փոխքաղաքապետն այն պարագայում, երբ ժամանակին, դեռևս Հրաչյա Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, ինքը շարունակաբար բացակայում էր գործակարգավարական խորհրդակցություններից։ Իսկ երբ փորձել էինք պարզել, թե ինչու Ավինյանը չի ներկայանում նիստերին այն դեպքում, երբ դրանք ընդամենը շաբաթական մեկ անգամ են լինում և ոչ երկար տևողությամբ, Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Oragir.News-ին փոխանցել էին, որ Ավինյանը զբաղված է հանրօգուտ աշխատանքով, ինչի պատճառով էլ բացակայում է քաղաքապետարանի նիստերից․ «Նիստերին գտնվելու իմպերատիվ պահանջ չկա, կարող է և բացակայել»։

Հետաքրքիր է՝ երեկ վրդովված Ավինյանի մոտ հիշողությո՞ւնն էր վատացել, թե ինքը իշխանության սրտի՝ քաղաքապետի աթոռը վաղաժամ զավթած թեկնածուն է և բացառություն է, իրեն ամեն ինչ կարելի է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում