Մամուլ 2 տարի առաջ - 07:43 06-02-2024

Փաշինյանն ու Ալիևը կնոմինացվե՞ն Նոբելյան մրցանակի. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես երևում է, Արևմուտքը հետևողականորեն ցանկանում է հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև «որևէ» փաստաթղթի ստորագրման: Բացի այն, որ նրանք կոնկրետ Նիկոլ Փաշինյանին որոշակի «բոնուս» են խոստացել ներքին լեգիտիմություն ձեռքբերելու և, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար, ինչի մասին առիթ ունեցել ենք տեղեկացնելու, Արևմուտքում մտմտում են հավել յալ միջոցներ՝ կողմերին խրախուսելու համար:

Արտաքուստ որքան էլ դա զվարճալի հնչի, սակայն դիվանագիտական մեր աղբյուրները պնդում են, որ եվրոպացի ու ամերիկացի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ներքին լոբբինգ են իրականացնում, որպեսզի «խաղաղության պայմանագրի» ստորագրման դեպքում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նոմինացվեն որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի թեկնածուներ:

Որքան էլ նշյալ երկուսը ծայրաստիճան փառասեր են, այդուամենայնիվ, հետաքրքիր է, թե այդ պարագայում Նիկոլ Փաշինյանն ինչպես է համաձայնելու առաջադրվել թշնամական երկրի ղեկավարի, առավել ևս այնպիսի մեկի հետ, որը դաժան պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ, հայաթափել է Արցախն ու, ընդհանրապես, բազմաթիվ ռազմական հանցագործությունների հեղինակ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան