Արտաքին 2 տարի առաջ - 07:32 05-02-2024

Հունգարիան չի խանգարի Ուկրաինայի ֆինանսավորմանը․ ԱԳՆ

Հունգարիան վետո չի դնի խաղաղության եվրոպական հիմնադրամի ավելացման վրա, որից ֆինանսավորվում են Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները, բայց ինքը չի մասնակցի դրա աշխատանքներին:

Այս մասին VRT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:

Նա հիշեցրել է, որ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունն առաջարկել է 2024 թվականին 5 միլիարդ եվրոյով ավելացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամը՝ Ուկրաինային զենքի մատակարարումն ընդլայնելու համար։

«Քանի որ զենքի մատակարարումը մեզ համար կարմիր գիծ է, մենք դրան չենք մասնակցի»,- ասել է արտգործնախարարը։

Միևնույն ժամանակ, նա խոստովանեց, որ Հունգարիան «չի կարող և չի խանգարի ուրիշներին դա անել»:

«Նրանք իրենք են պատասխանատու դրա համար», - ավելացրել է Սիյարտոն, ում հարցազրույցը Բուդապեշտում տարածել է իր գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի