Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 11:39 04-02-2024

Չիլիում անտառային հրդեհներ են. կա 50-ից ավելի զոհ

Tert.am-ի փոխանցմամբ՝ Չիլիի կենտրոնական Վալպարաիսո շրջանում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 51 մարդ, հայտնել է երկրի նախագահ Գաբրիել Բորիչը։

Վալպարաիսոն փետրվարի 2-ից գտնվում է արտակարգ դրության մեջ։ Չիլիի իշխանությունների տվյալներով՝ հրդեհի տարածքը գերազանցում է 40 հազար հեկտարը, գրում է kommersant.ru-ն։

«Հաստատում ունեմ, որ մինչ այժմ հրդեհների հետևանքով զոհվել է 45 մարդ, ևս 6 հոգի այրվածքների հետևանքով մահացել է հիվանդանոցներում։ Հաշվի առնելով ողբերգության պայմանները՝ զոհերի թիվը, անշուշտ, կավելանա մոտակա ժամերին»,- ասել է Չիլիի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ:

Պետության ղեկավարն ընդգծել է, որ Չիլիի բնակիչները պետք է տարհանվեն իշխանություններից ծանուցում ստանալուն պես։

«Հրդեհը շատ արագ է տարածվում, և եղանակային պայմանները՝ բարձր ջերմաստիճանը, ուժեղ քամին՝ միջինը ժամում մինչև 30 կմ արագությամբ, զգալիորեն բարդացրել են հրդեհների դեմ պայքարը.», - հավելել է Բորիչը:

Ներկայում Վալպարաիսո շրջանում առնվազն չորս խոշոր հրդեհ կա՝ երկուսը ափամերձ Վինա դել Մար քաղաքում և ևս երկուսը Կուիլպյու և Կվիլոտա քաղաքներում: Հրդեհների հետևանքով, Չիլիի ներքին գործերի փոխնախարար Մանուել Մոնսալվեի խոսքով, տուժել է 3-6 հազար տուն։

El Mundo-ն նշում է, որ հրդեհը, որը սկսվել է փետրվարի 2-ին, դարձել է վերջին տարիներին ամենամահաբերներից մեկը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ