Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:50 01-02-2024

Հայաստանն այլևս ոչ միայն հայկական պետություն չէ, այլև ինքնին արդեն պետություն էլ չէ․ քաղաքագետ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա հարցազրույցը իմ համակուրսեցի (ինչպիսի ցավալի փաստ) Բարեղամ Ղուկասյանին` ի ցույց է դնում մի փաստ, որին այդպես էլ ոչ ոք չի անդրադառնում։
Նիկոլ Փաշինյանի ողջ գաղափարաբանությունն ու պլանները բառացիորեն ադրբեջանաթուրքական են։

Իր պլանները, իր իսկ խոսքերով` չեն հանգեցնելու անվտանգության որևէ երաշխիքների, այլ ընդամենը փորձեր են և հետևաբար` անհրաժեշտ է ենթադրել, որ իր գործողություններն ու գործողությունների ծրագիրը միտված են միայն ադրբեջանաթուրքական ընթացող և վերջնական նվաճման ալիքը լեգիտիմացնելուն։

Ադրբեջանին և Թուրիքային անհրաժեշտ են լինելու 21-րդ դարում աննախադեպ ու անհավատալի օպերացիայի` միջազգային սուբյեկտ հանդիսացող պետական միավորի գրավման, կլանման ու լուծարման միջազգային լեգիտիմիզացիայի միջոցով` մարսմանը։

Պետություն գրավելն ու լուծարելը և բնակչությանը զանգվածաբար արտաքսելը չի կարող այսօր մարսվել։

Բայց դա մարսելու ձևը Ադրբեջանն ու Թուրքիան արդեն գտել են։ Այն նախ փորձնականորեն կիրառեցին Արցախում։

Հայաստանի իսկ ձեռքով ապալեգիտիմացրեցին Արցախի` Հայաստանին պատկանելու փաստն ու հանգամանքը, ապա դրա արդյունքում հեշտորեն ոչ միայն գրավեցին այն, այլև` էթնիկապես զտեցին։

Հիմա, Արցախում այդ մոդելը բարեհաջող կիրառելուց հետո նույն բանն արդեն անխուսափելիորեն անելու են Հայաստանի այս հատվածում։

Դրա համար, որ Արցախից շատ ավելի բարդ օպերացիա է, բայց որի կեսն արդեն իսկ իրականացրել են` անհրաժեշտ է ապալեգիտիմացնել Հայաստանի գոյությունն ու հայության իրավունքներն` ապրելու այս հողի վրա։

Դա միայն մեկ միջոց ունի։ Անել այն` հայերի իսկ ձեռամբ և անգամ շատ ակտիվ մասնակցությամբ։ Եվ ընթանում են հենց այդ նույն, արդեն իսկ փորձված և արդյունավետ ճանապարհով։

Ու քանի որ հայերը իրենք իրենց ձեռքով իրենցից օտարեցին իրենց Արցախը, հետո համաձայնեցին Փաշինյանի` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հետ և հետո` հանգիստ իրերը կապելով եկան Հայաստանի մյուս մասեր ու այդ ամենից հետո ոչ մի, բացարձակապես ոչ մի եզրակաություն չարեցին ու ոչ մի դաս չքաղեցին, այս օպերացիայի վերջին փուլում նույնպես նրանք մեծ հաջողությամբ խաղալու են իրենց կարևորագուն դերը։

Եվ այդ փուլի վերջին արարը սկսվում է նոր սահմանադրությամբ, ազգային բոլոր իրավունքներից հրաժարվելով և պետության վասալացմամբ։

Ու այդ հանրաքվեին հայ ժողովուրդը հերթական անգամ կողմ է քվեարկելու նիկոլյան ծրագրին։

Բացի այդ` ապշեցուցիչ է հասարակությունում անգամ որոշ մտածողների ջայլամի պես չնկատելը, որ Հայաստանն այլևս ոչ միայն հայկական պետություն չէ, այլև ինքնին արդեն պետություն էլ չէ։ Հայաստանն այսօր չունի անգամ վասալի փաստացի կարգավիճակ։ Այն ուղղակի և ուղիղ կառավարվում է Բաքվից, Անկարայից և Մոսկվայից։

Եվ Հայաստանում ոչ ոք այս մասին չի ուզում խոսել, եթե անգամ հասկանում է։

Ժողովրդին դա դուր չի գալու։ Ժողովուրդը չի սիրում իր մասին և իր արարքների ողբալի արդյունքների մասին ճշմարտությունն իմանալ։ Ու խորապես ատում ու մեկուսացնում է այն եզակիներին, որոնք հանդգնում են այդ մասին բարձրաձայնել։

Ու այդպես` մինչև վերջ։

Վերջ, որը շատ մոտիկ է»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին