Արտաքին 2 տարի առաջ - 22:30 31-01-2024

Զախարովան անդրադարձել է ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ- ՆԱՏՕ հարաբերություններին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Զախարովան ընդգծել է, որ եթե ինչ-որ մեկը ցանկանում է մերձեցում, նա պետք է հասկանա, թե այն ինչքանով է անվտանգ և ինչ հետևանքների կհանգեցնի։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերլուծել ու հասկանալ, ինչն է բխում է ՀՀ-ի շահերից։

«Հավանաբար, դեռ պետք է առաջնորդվել հիմնական սկզբունքներով՝ ո՞րն են յուրաքանչյուր երկրի ազգային շահը, մասնավորապես՝ Հայաստանի շահը։ Երևի սա պետք է վերլուծել, քարտեզ բացել, տեսնել, թե որ տարածաշրջանում, որ հարևանների միջև է այս երկիրը գտնվում, պետք է պատմության դասագրքեր կարդալ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Մարիա Զախարովան համոզմունք է հայտնել, թե դա կարող է խաթարել ՀՀ հարաբերությունները հարևան երկրների հետ։

Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ոգևորված է դաշինքի հետ Հայաստանի մերձեցման ձգտմամբ։

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են