Արտաքին 2 տարի առաջ - 16:40 31-01-2024

Մեծ Բրիտանիան զգուշացնում է իր քաղաքացիներին չմեկնել Թուրքիա

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է Թուրքիայում գտնվող և կամ այդ երկիր մեկնել պատրաստվող իրենց քաղաքացիներին հնարավոր ահաբեկչությունների կապակցությամբ: Նախազգուշացումը հրապարակվել է մի քանի օր առաջ Ստամբուլի կաթոլիկ եկեղեցու վրա իրականացված հարձակումից հետո, գրում է Ermenihaber.am-ը։

Բացի այդ, բրիտանական կառավարությունը խորհուրդ է տալիս չմեկնել Թուրքիայի` Սիրիայի սահմանից 10 կմ հեռավորության վրա գտնվող շրջաններ։ Ըստ Լոնդոն՝ այդ շրջաններում ահաբեկչական հարձակումները «շատ հավանական են»։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Սանտա Մարիա իտալական եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ զինված հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 47 հոգի։ Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ հարձակման համար կասկածվում են Ռուսաստանի և Տաջիկստանի քաղաքացիները, ովքեր առնչություն ունեն «Իսլամական պետություն» խմբավորման (ԻՊ)-ի հետ։



Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են