Ներքին Խոսք 2 տարի առաջ - 21:00 30-01-2024

Կորտերն անտեղափոխելի են, իսկ մեծ փողերը` անփոխարինելի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Չնայած Երևանի օղակաձև զբոսայգու տարածքում գտնվող թենիսի կորտերի հարցը շարունակում է գտնվել հանրության ուշադրության կենտրոնում, երևանցիների մեծամասնությունը դեմ է դրանք քանդելու որոշմանը, այնուամենայնվ քաղաքային իշխանությունն այս հարցում անդրդվելի է։

Նախօրեին քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ թենիսի կորտերը կառուցվելու են «Մայր Հայաստան» արձանի հարակից ավտոկայանատեղիում։ Նրա խոսքով՝ ավելի վաղ որոշում էր կայացվել այդ տարածքում ֆուտբոլի դաշտ կառուցել, սակայն թենիսի կորտերն ավելի նպատակահարմար են համավել։

Oragir.News-ի հետ զրույցում Երևանի ավագանու ընդդիմադիր ամենամեծ խմբակցության՝ «Ազգային առաջընթաց»-ի անդամ Իզաբելլա Աբգարյանն անդրադարձավ քաղաքապետարանի այս որոշմանը՝ նշելով, որ թենիսի կորտերը խանութ չեն, որոնք մի տեղից տեղափոխեն մեկ այլ տեղ։ Նա ընդգծեց, որ խոսքը վերաբերում է սպորտային համայնքին, և բազմաթիվ ծնողների, ովքեր իրենց երեխաներին տանում են այնտեղ, որտեղ իրենց տանը մոտ է.

«Տվյալ դեպքում այս խնդրին մեծամասամբ բախվել են Կենտրոն վարչական շրջանի բնակիչները, ովքեր հաճախում են այդ ակումբ։ Տեղափոխելով հեռու՝ ակումբը, բնականաբար, կկորցնի այն երեխաներին, ովքեր ապրում են Կենտրոնում և ինքնուրույն գալիս են այնտեղ՝ մարզվելու»։

Աբգարյանն ընդգծում է, որ թենիսի կորտերը պետք է ոչ թե տեղափոխել, այլ մյուս համայքներում նույնպես նման կորտեր կառուցել։ Նա նշեց, որ դեմ չի լինի եթե Մոնումենտում, Արաբկիրում, Շենգավիթում, կամ որևէ այլ համայնքում թենիսի կորտեր կառուցվեն, սակայն դա չպետք է լինի Կենտրոնում գործող ակումբը տեղափոխելու միջոցով։

«Իրականում ակումբը տեղափոխելն անհնար է, քանի որ խոսքը ձևավորված ու ավանդույթներ ունեցող սպորտային համայնքի ու տարածքի մասին է»,- ասաց նա։

Հարցին, թե քաղաքային իշխանություններն այս որոշմամբ ի՞նչ խնդիր են լուծում՝ ավագանու անդամը պատասխանեց՝ փորձում են ներկայացնել, որ ոչ թե քչացնում են սպորտային կառույցների թիվը, ինչը շատ վատ է ցանկացած քաղաքային իշխանության համար, այլ տեղափոխում են։ «Սա են ցանկանում հանրությանը մատուցել, որ մենք ոչ թե քանդում ենք, այլ տեղափոխում՝ փորձելով, իբր թե մեղմել իրողությունը։ Սակայն դա ոչ մի կերպ չի մեղմում իրավիճակը, և մենք պետք է հասկանանք, որ հնարավոր է տեղափոխել ակումբի գրասենյակը, բայց թենիսի կորտերը տեղափոխելն անհնար է»,- կարծում է մեր զրուցակիցը։

Իզաբելլա Աբգարյանից նաև հետաքրքրվեցինք, թե, իր համոզմամբ, ինչո՞ւ է քաղաքային իշխանությունն այս հարցում անդրդվելի և ամեն գնով ձգտում օղակաձև զբոսայգու հարակից տարածքից հեռացնել կորտերը։ Հարցին ի պատասխան նա նշեց՝ քանի որ այս տարիների ընթացքում քիչ թե շատ մոտիկից ճանաչել է այս իշխանությունների ձեռագիրը, խոսքը մեծ փողերի մասին է։ «Շինարարական բում, մեծ փողեր, և այդ պարագայում այս իշխանությունը ոչ մի բանի առաջ չի կանգնի»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur

Ձեզ գուցե հետաքրքրի