Ներքին 2 տարի առաջ - 19:38 30-01-2024

ՎԶԵԲ ներկայացուցիչները քննարկել են Երևանի մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքի հարցերը

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի, ՎԶԵԲ պատվիրակության ներկայացուցիչներին: Հայտնում են Երևանի Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Դրենաժային թունելի հորատանցում և մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքներ» բաղադրիչի ավարտի հետ կապված խնդիրները։

Բաբկեն Սեդրակյանը բարձր է գնահատել համագործակցությունը և նշել, որ անհրաժեշտ է, որպեսզի կապալառուն հնարավորինս շուտ ավարտի աշխատանքները և նախաձեռնի հանձնման-ընդունման աշխատանքները։

Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենն ներկայացրել է Էլ.հավաքակայանում իրականացված մի շարք մեծածավալ աշխատանքների ավարտականներն ու դրանց ֆինանսավորումը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ծրագրի իրականացման ներկա կարգավիճակի և դրա հետ կապված վճարումների, կապալառուի ընթացիկ ֆինանսական վիճակի, ինչպես նաև ինժեների պայմանագրի ավարտի վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
14:22 Համատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար Մելոյան