Արտաքին 2 տարի առաջ - 10:07 30-01-2024

Չինաստանում 1 օրվա ընթացքում 3-րդ երկրաշարժն է տեղի ունեցել

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Աքչի հատվածում մեկ օրվա ընթացքում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, իր կայքում հայտնում է Չինաստանի սեյսմիկ ցանցի կենտրոնը:

3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի օջախը գտնվել է 14 կմ խորության վրա։ Առաջին երկրաշարժը՝ 5,7 մագնիտուդով, տեղի է ունեցել նույն նահանգում Պեկինի ժամանակով 06:27-ին (Երևանի ժամանակով 02:27-ին), աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա:

Երկրորդ ցնցումը գրանցվել է Պեկինի ժամանակով 09:44-ին (Երևանի ժամանակով 05:44-ին), դրա ուժգնությունը կազմել է 3,9 մագնիտուդ։ Երրորդ երկրաշարժը տեղի է ունեցել երկու ժամ անց:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են