Արտաքին 2 տարի առաջ - 21:53 26-01-2024

Նեթանյահուն արձագանքել է ՄԱԿ-ի դատարանի որոշմանը՝ Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրելու վերաբերյալ

Իսրայելը կշարունակի պատերազմը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջանկյալ որոշումը:

«Այն մեղադրանքը, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել պաղեստինցիների դեմ, ոչ միայն սուտ է, այլև վրդովեցնող է, և դատարանի որոշումը քննարկել այն՝ խայտառակություն է, որը կփոխանցվի սերունդներին»,- Իսրայելի վարչապետի խոսքերը մեջբերում է «REX» լրատվական գործակալությունը։

Նրա համոզմամբ ՝ Իսրայելը այնպիսի պատերազմ է մղում, որն ավելի արդար չի կարող լինել։

«Մենք կշարունակենք ամեն ինչ անել մեզ և մեր քաղաքացիներին պաշտպանելու համար՝ պահպանելով միջազգային իրավունքը», — ընդգծել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետը նշել է՝ ինչպես յուրաքանչյուր երկիր, Իսրայելն էլ ինքնապաշտպանության հիմնական իրավունք ունի։

«Հաագայի դատարանն արդարացիորեն մերժել է մեզ այդ իրավունքից զրկելու պահանջը»,-ասել է վարչապետը:

ՄԱԿ-ի Գերագույն դատարանը միջանկյալ որոշում է կայացրել պաղեստինցիների ցեղասպանության վերաբերյալ Հարավայի Աֆրիկայի Հանրապետության հայցով Իսրայելի դեմ: Հաագայի դատարանը պարտավորեցրել է հրեական պետությանը ձեռնարկել բոլոր միջոցները Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի