Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:29 26-01-2024

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խորվաթական խոշոր ընկերության հետ համագործակցության հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում հունվարի 25-ին հյուրընկալել են խորվաթական «Institute IGH» ընկերության ներկայացուցիչներին։

Հանդիպմանը քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուներից բացի մասնակցել են նաև «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Enterprise Armenia»), Սամբոյի միջազգային ֆեդերացիայի («FIAS»), «Global USA» ընկերության ու Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչները։

Քննարկվել են մի քանի ընկերություններից բաղկացած «Institute IGH»-ի՝ հայաստանյան քաղաքաշինական ծրագրերում ներգրավվելու և մասնագիտական ու տեխնոլոգիական ներուժի զարգացման ուղղությամբ Հայաստանի պետական կառույցների, կրթական հաստատությունների հետ համագործակցելու հնարավորությունները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել «Ակադեմիական քաղաք» հայեցակարգին, դրա իրագործման տարբեր փուլերում ընկերության ներգրավման հնարավոր տարբերակներին։ Ընկերության ներկայացուցիչների ուշադրությանն են ներկայացվել նաև ՀՀ կառավարության ծրագրով իրականացվող դպրոցների, մանկապարտեզների, մարզական և առողջապահական կառույցների շինարարության առանցքային ծրագրերը։ Համագործակցության ուղղություններից նախանշվել է նաև BIM ստանդարտների մշակումը՝ Հայաստանի քաղաքաշինության ոլորտում կիրառելու համար։

«Institute IGH»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 1949-ին հիմնադրված ընկերությունն ունի լաբորատորիաներ, որոնք խոշորագույններից են Եվրոպայում։ Զուգահեռաբար իրականացնում է կամուրջների, թունելների, ճանապարհների, բնակելի, հասարակական ու արտադրական շենքերի նախագծում, շինարարություն, տեխնիկական հսկողություն և մասնագիտացած են մի քանի այլ ոլորտներում ևս։

Ընկերության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել թվարկված ուղղություններից բացի համագործակցելու նաև Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ՝ մասնագետների պատրաստման ու վերապատրաստման, ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաների, ծրագրերի ուսուցման ուղղությամբ։

«Հանդիպման արդյունքներով նախատեսվում է ստորագրել հուշագիր՝ համագործակցության հիմքեր ձևավորելու համար։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին