Ներքին 2 տարի առաջ - 13:51 26-01-2024

2022թ-ին շների հարձակման 133 դեպք ենք գրանցել, 2023-ին՝ 134․ փոխնախարար

Թափառող կենդանիների վերաբերյալ ՆԳՆ ահազանգերը հիմնականում եղել են թափառող շների կողմից քաղաքացիների վրա հարձակվելու, կծելու, ագրեսիվ լինելու, աղբամանների մոտ հավաքվելու վերաբերյալ։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Թափառող կենդանիների խնդիրները Հայաստանում» խորագրով քննարկմանը հայտարարեց ՀՀ ՆԳՆ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը։

Ըստ նրա՝ ահազանգերի գերակշիռ մասը վերաբերել են Երևան քաղաքին, մարզերից առավել շատ՝ Շիրակին, Արմավիրին, Լոռիին և Կոտայքին։

Կարեն Հակոբյանն ասաց, որ վարչական տարածքներում և մարզերում կենդանիների ստերջացման հարցը խնդիր է։ Նրա խոսքով՝ մարզերում մասամբ է իրականացվում կամ իրականացվել։ «Ըստ էության, կարելի է արձանագրել, որ հիմնական խնդիրը վերաբերում է սրտեջացման մրցույթներին, մասնակիցներ չլինելուն, մարզերում կենդանիների խնամքի կենտրոնի բացակայությանը»,-ասաց նա։

ՀՀ փոխոստիկանապետը նաև վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի, ՀՀ տարածքում թափառող կենդանիների կողմից մարդկանց վրա հարձակվելու դեպքերի քանակական պատկերը հետևյալն է՝ 2022թ․-ին՝ 133 դեպք, 2023թ․-ին՝ 134 դեպք, 2024թ․-ի հունվարին՝ 5 դեպք։

Ներկայացրեց նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի վիճակագրությունը, որոնցով քրեական վարույթներ են նախաձեռնվել, ըստ որի, 2022թ․-ին՝ 19 դեպք, 2023թ․-ին՝ 45 դեպք, 2024թ․-ին՝ 3 դեպք։

Քրեական հետապնդման է ենթարկվել 2022թ․-ին՝ 3 հոգի, 2023թ-ին՝ 2 անձ, 24թ․-ին հանցագործությունները մնացել են բացահայտված, սակայն որևէ անձ քրեական հետապնդման չի ենթարկվել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը