Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 08:45 26-01-2024

Ֆրանսիայի սենատն ու ԵԽԽՎ-ն ադրբեջանական ագրեսիան զսպելու նպատակ ունեն

Ադրբեջանն ու ՌԴ-ն բախտակից երկրներ են միջազգային մեկուսացման առումով։ Նրանց ճակատագրական միասնությունն ավելի կամրանա, եթե ՌԴ-ն կարողանա դրդել Բաքվին հերթական ագրեսիան սանձազերծել ՀՀ-ի դեմ՝ Սյունիքի ուղղությամբ։

Ֆրանսիայի սենատի՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևի ընդունումից մի քանի օր անց՝ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն մեկ տարով կասեցրեց Ադրբեջանի անդամակցությունը, նրանից պահանջելով փոխել քաղաքականությունը աշխարհակարգի և արժեքների նկատմամբ։ Այս իրավիճակում Ալիևն ունի երկու ելք՝ կա՛մ պիտի ներողություն խնդրի և կատարի միջազգային պարտավորությունները, կա՛մ խորացնի հակաքաղաքակրթական կուրսը։

ԵԽԽՎ-ի ցույց տված դեղին քարտի վերաբերյալ Բաքվի արձագանքը վկայում է, որ հաստատակամորեն ընտրել է հակաքաղաքակրթական ուղին։ Չնայած ՔՊ-ական իշխանությունը վստահեցնում է, թե փակել է Արցախի ինքնորոշման պայքարի էջն ու, նույնիսկ՝ ՀՀ-ից ադրբեջանական զորքերի դուրս բերումը նախապայման չի դարձնում, այնուամենայնիվ՝ ռուս-թուրք-ադրբեջանական եղբայրությունը վախենում է, որ ՀՀ-ն օգտվելով Արևմուտքի աջակցությունից, ռևանշի կգնա, դուրս կշպրտի Ադրբեջանին ՀՀ տարածքից, ինչպես նաև՝ կազատագրի Արցախն, այնտեղ կտեղակայվեն միջազգային խաղաղապահներ, որոնք կապահովեն արցախցիների վերադարձն, ու Արցախի ինքնորոշման հարցը կրկին կմտնի միջազգային օրակարգ։

Այս վախով է պայմանավորված Բաքվի բատերում պահվող արցախցի պատանդների կալանքի ժամկետը ևս 4 ամսով երկարացնելը։ Այս վախով պայմանավորված նաև ՌԴ ԱԳ նախարարը շտապեց հայտարարել, որ ռուս զինվորները կշարունակեն մնալ Արցախում և պաշտպանել ադրբեջանական օկուպացիան։

Մասնավորապես՝ Լավրովը հայտարարել է, թե նախագահներ Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրն ու համաձայնել, որ այս փուլում նրանց ներկայությունը նպաստում է տարածաշրջանում կայունության և վստահության ամրապնդմանը։ Լավրովը պարզ ակնարկել է, որ կպաշտպանեն Բաքվին հակական կողմի հավանական ռևանշից, Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարողներից։ Դրա դիմաց Ալիևը Պուտինին, հավանաբար, խոստացել է, որ կմերժի Բրյուսելում կամ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցություններ անցկացնելու բոլոր առաջարկները։

Փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա 3-4 ամիսներին, հատկապես՝ապրիլ-մայիս ամիսներին, Բաքվի դեմ պատժամիջոցներ կսահմանեն ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն։ Ամենակտիվը կլինի Ֆրանսիան։ Այս ընթացքում Պուտինը պարբերաբար կվախեցնի Ալիևին հայ-ֆրանսիական հնարավոր ռևանշով։ Չի բացավում, որ ռուսները կհերքեն ՀՀ-ին զենք մատակարարելու մասին ՔՊ-ականների տարածած լուրերը, Երևանում ոտքի կհանեն Մոսկվայից ղեկավարվող 5-րդ շարասյունը, կկրակեն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, «շառը» կգցեն հայերի վրա ու կստիպեն Ալիևին անցնել հայկական սահմանը, մտնել Սյունիք։

Իրականում՝ և՛ Ֆրանսիայի սենատի բանաձևը, և՛ ԵԽԽՎ-ի որոշումը, և՛ առաջիկայում ակնկալվող արևմտյան սանկցիաները ռուս-ադրբեջանական հավանական ագրեսիան զսպելու նպատակ ունեն։ Նման սադրանքը կանխելու համար հանրային բավարար վստահություն չունեցող ՔՊ-ական իշխանությունն ու նրա ղեկավարը ադրբեջանամետ ու թուրքամետ ելույթներ են ունենում, ընդունում աներաշխավոր բանակցելու ադրբեջանական առաջարկությունը։ Իսկ ընդդիմադիրները, բնականաբար, ավելի եռանդով են քննադատում ՔՊ-ին դրա համար։ Նույնիսկ՝ չի բացառվում, որ անսան Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ արած հորդորին և կրկին նրան որակեն «դավաճան»։ Այս համատեքստում հնարավոր է՝ առաջիկա ամիսներին ՔԿՀ-ների բեռնաթափում իրականացվի, ազատ արձակվեն քաղբանտարկյալները, որպեսզի ընդդիմախոսությունն ավելի կրքոտ ու արժանահավատ լինի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին