Խոսք Ներքին 3 տարի առաջ - 12:39 10-01-2023

Եթե Սենատն ընդունում է որոշում ու չի իրականացնում, ապա այդ որոշումն արժեզրկվում է․ միջազգայնագետ

Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվենի այցելությունը կարող է արդյունքներ ունենալ՝ կախված նրանից, թե ինչ քայլեր այդ ուղղությամբ կանի հայկական կողմը։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

«Ասել, որ որևէ բան չի փոխի այս այցելությամբ՝ ճիշտ չէ։ Ամեն դեպքում մեր բարեկամ Ֆրանսիայի Օրենսդիր մարմնի ղեկավար է այցելում Հայաստան։ Գումարած դրան, կարևոր է նաև այն առումով, որ վերջերս Ստորին պալատը երկու անգամ ընդունեց բանաձև՝ Արցախի հետ կապված, որի հետ Ֆրանսիայի կառավարությունը, կարծես թե, այնքան էլ համաձայն չէր։ Չէր շտապում դրանք կյանքի կոչել»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ այսպիսի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստանը պետք է օգտագործի՝ բարձրաձայնելու այդ հարցի մասին։ «Պետք է հասնել նաև նրան, որ և՛ որոշակի զինատեսակների, և՛ Արցախի կարգավիճակի, և՛ առհասարակ, Թուրքիայի վրա ազդեցության լծակներ գտնելու համար Հայաստանը կարողանա նաև Ֆրանսիայի օգնությանը դիմել։ Թե ինչքանով դա կհաջողվի, կարծում եմ՝ առաջիկայում կտեսնենք։ Սակայն, նաև շատ մեծ բան մեզնից է կախված։ Նրանից, թե մենք ինչպես կկարողանանք այս ամենը մատուցել, ներկայացնել։ Նաև մեր հմտությունից է կախված, թե կկարողանա՞նք նաև հիմնվելով ընդհանուր պատմական անցյալի վրա՝ հասնել Ֆրանսիայի հարաբերությունների ավելի բարձր մակարդակի զարգացման»,-ասաց միջազգայնագետը։

Ըստ նրա՝ կարևոր է, որպեսզի հայկական կողմը բարձրաձայնի Ֆրանսիայի Սենատի ու ԱԺ կողմից ընդունած բանաձևերի թղթին չմնալու խնդրի մասին։ «Պետք է կարողանանք մեր ֆրանսիացի գործընկերներին ներշնչել ու տեղ հասցնել մեր այն դիրքորոշումը, որ եթե Սենատը ընդունում է հայանպաստ որոշում, ապա Սենատն ինքը պետք է հետամուտ լինի այդ որոշումների ընդունմանը՝ Ֆրանսիայի կառավարության կողմից։ Եթե այս հարցում լինի Հայաստանի ու հայկական սփյուռքի աջակցությունը, ապա Հայաստանը պատրաստ է աջակցել։ Բայց եթե Սենատը պետք է ընդունի որոշում, որոնք, այո՛, ականջահաճո են, հայանպաստ են, բայց ոչինչ չեն տալու և հերթական անգամ «սայլը տեղից չի շարժվելու»՝ նման որոշումներ կայացնելու իմաստն է առհասարակ կորում և արժեզրկվում են նման որոշումները։ Որովհետև Ադրբեջանը տեսնում է, որ Ֆրանսիայի Օրենսդիր մարմնի կայացրած որոշումները չեն իրագործվում գործադիր իշխանության կողմից։ Այս առումով առաջիկա այցը պետք է հայկական կողմից օգտագործվի ուղղակի խնդրելու ֆրանսիացի գործընկերներին, որ եթե վստահ չեն, որ այդ հայտարարությունները բերելու են նյութականության և եթե վստահ չեն, որ այդ հայտարարություններն օժանդակվելու և կյանքի են կոչվելու, ապա, երևի թե, պետք էլ չէ ընդունել այդպիսի հայտարարություն»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում