Մամուլ 2 տարի առաջ - 08:01 26-01-2024

ՄԻՊ-ը «ցրել» է և չի ընդունել արցախցի դատավորներին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գրել էինք, որ բռնի տեղահանումից շաբաթներ անց Արցախի դատավորները հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ՝ խնդրելով լուծում գտնել, որ Արցախից բռնի տեղահանված դատավորները Հայաստանում կենսաթոշակ ստանան՝ թեկուզ ոչ այն չափով, ինչքան հայաստանյան գործընկերներն են ստանում, բայց ստանան։ Խոսքը 21 դատավորի մասին է, որոնցից 18-ը 10-15 տարվա աշխատանքային փորձ ունի։ Չնայած ԲԴԽ ղեկավարն Արցախի գործընկերներին ընդունել է շատ ջերմ՝ իր սովորույթի համաձայն, խոստացել իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել ու լուծում գտնել, սակայն հանդիպումից հետո անցել է ընդհատակ ու ո՛չ պատասխանում է նրանց զանգերին, ո՛չ ընդունում է նրանց։

Տեղեկացանք, որ Անդրեասյանից հույսները կտրած Արցախի դատավորները փորձել են իրենց խնդրի լուծումը գտնել ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի միջոցով, ով, ի դեպ, ՄԻՊ նշանակվելուց հետո առաջին այցելություններից մեկը կատարեց Արցախ, որտեղ նրան շատ ջերմ ընդունելության են արժանացրել: Արցախցի դատավորները դիմել են Անահիտ Մանասյանին` հանդիպման խնդրանքով, սակայն վերջինս «ցրել» է եւ չի ընդունել նրանց, թեեւ շատերի հետ բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի տրամադրվածությունն Արցախի ու արցախցիների նկատմամբ փոխանցվել է նրա կամակատար պաշտոնյաներին, որոնք խուսափում են այս թեմայից եւ մարդկանցից: Բայց եթե ԲԴԽ նախագահը կարող է չինովնիկական լկտիությամբ խուսափել այս հարցից, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տիկինը վաղ թե ուշ ստիպված է լինելու արձագանքել:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան