Ներքին 2 տարի առաջ - 12:10 24-01-2024

Նման բան չի եղել, աշակերտները ուսուցչի չեն ծեծել․ թիվ 48 դպրոցի տնօրեն

Հասարակական գործիչ Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել, նշելով, որ Երևանի Միսակ Մանուշյանի թիվ 48 դպրոցի 2 աշակերտ ծեծի են ենթարկել նույն դպրոցի 70-ամյա ֆիզկուլտուրայի ուսուցչի` հարվածելով նրա մարմին տարբեր հատվածներին։

Oragir.News-ը կապ հաստատեց դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանի հետ, վերջինս հերքեց տարածվող տեղեկությունը։

«Նման բան չի եղել, աշակերտները ուսուցչի չեն ծեծել։ Զարմացած էի, երբ կարդացի նյութը, ապատեղեկատվության համար ուզում էի ոստիկանություն գնալ։ Այդպիսով հեղինակազրկում են դպրոցի անունը»,- ասաց Արիստակեսյանը։

Ճշտող հարցին՝ տարածքում տեսախցիկներ կա՞ն, տնօրենը պատասխանեց․ «Այո, վստահ ասում եմ, թող գան դպրոցի տեսախցիկները հանեն, ստուգեն, կոլեկտիվին խոսեցնեն, աշակերտներին ու ծնողներին էլ հարցնեն, նման դեպք չի եղել»։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում