Մամուլ 2 տարի առաջ - 08:47 24-01-2024

ԱԺ նախագահը թքում է, ՔՊ քարտուղարը՝ սպառնում, իսկ իրավապահները նրանց պաշտպանում են․ Դանիել Իոաննիսյան․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ամենաթողությունն ու անպատժելիությունը վերացնելու խոստումով իշխանության եկած թավշյահեղափոխականների օրոք այս արատավոր երեւույթները գնալով ծաղկում են:

Իրավապահ մարմինները խստորեն պատժում են օրենք խախտած ընդդիմախոսներին, բայց մեծ սիրով աչք են փակում իշխանության ներկայացուցիչների թույլ տված հանցանքների վրա: Այսպիսով, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ 2023թ.-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած՝ քաղաքացու վրա թքելու աղմկահարույց միջադեպի մասով, ինչպես նաեւ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ նախորդ տարի ապրիլի 4-ին ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հասցեին հնչեցրած սպառնալիքների մասով, սակայն իրավապահ մարմինները երկու դեպքով էլ քայլ չեն ձեռնարկել, ու քրեական հետապնդում չի հարուցվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը պնդում է՝ Հայաստանում ընտրովի արդարադատություն կա։

«Թե՛ Ալեն Սիմոնյանը, թե՛ Արթուր Հովհաննիսյանը կատարել են քրեական օրենսգրքով արգելված արարք եւ պետք է քրեական հետապնդման ենթարկվեն, բայց արդարադատության մարմինները՝ ի դեմս ՔԿ-ի, Դատախազության եւ դատարանների, խախտելով օրենքը, ապօրինի պաշտպանության տակ են վերցրել Արթուր Հովհաննիսյանին եւ Ալեն Սիմոնյանին: Այս ամենին կգումարեմ նաեւ Տիգրան Ավինյանի՝ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած դեպքը, երբ նա գնաց Պոլիտեխնիկական համալսարան. այս մասով էլ ենք հաղորդում ներկայացրել, եւ կրկին քրեական հետապնդում չհարուցվեց: Այս դեպքերը գալիս են ցույց տալու, որ Հայաստանում ընտրովի արդարադատություն կա»,-ասաց Իոաննիսյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում