Ներքին 2 տարի առաջ - 15:00 23-01-2024

Համապատասխան մարմիններին կասեմ, թող զբաղվեն․ Աննա Հակոբյանը՝ անհետ կորածի ծնողներին

Երեկ՝ հունվարի 22-ին, տեղի է ունեցել «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում պայմանագրային զինծառայող Ռուդիկ Ալեքսանյանի հայրը՝ Հրաչյա Ալեքսանյանը, որը վկայի կարգավիճակով հարցաքննվում էր, աղմկահարույց հայտարարություն է արել, թե ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանի մոտ ինքը նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին է հանդիպել։

«Ես անընդհատ դիմում էի Անդրանիկ Մակարյանին, որ ինձ ընդունի… Աննա Հակոբյանին ասացի՝ նման վիճակ է եղել իմ երեխու հետ կապված, ինքը կանչեց Անդրանիկ Մակարյանին, Մակարյանը դիմավորեց, հանեց վերև, մի 20 րոպե հետո ինձ էլ կանչեց»,- դատարանի դահլիճում պատմել էր անհետ կորած համարվող պայմանագրային զինծառայողի հայրը։

Oragir.News-ն այսօր կապ հաստատեց անհետ կորած համարվող զինծառայող Ռուդիկ Ալեքսանյանի մոր՝ Սեդա Հովհաննիսյանի հետ։ Վերջինս ասաց, որ իր ամուսինը՝ Հրաչյա Ալեքսանյանը, Անդրանիկ Մակարյանի և Աննա Հակոբյանի հետ հանդիպել է 2020 թվականի հոկտեմբերի 24-ին՝ տղաների շրջափակման մեջ հայտնվելուց 3 օր անց։

«Կապանի զորամասում՝ գեներալ Անդրանիկ Մակարյանի աշխատասենյակում, հանդիպել են, նստել, խոսել են, որ հարցին լուծում տան՝ երեխեքին դուրս հանեն այդտեղից, բայց ոչ մի գործողություն չեն արել»,- պատմեց անհետ կորած զինծառայողի մայրը։

Ճշտող հարցին՝ դրանից հետո Աննա Հակոբյանի հետ կապի դուրս եկե՞լ են, արդյոք նա հետաքրքրվե՞լ է, թե ինչ եղավ տղաների ճակատագիրը, Սեդա Հովհաննիսյանը պատասխանեց, որ 2022 թվականին Կառավարության շենքում հանդիպել են Աննա Հակոբյանի հետ․

«Կապի մեջ ենք եղել Աննա Հակոբյանի հետ, իր հետ հանդիպել ենք, ինքը ճանաչեց ամուսնուս, ասաց՝ ես ձեզ հետ Կապանում հանդիպել եմ։ Ասաց՝ ես այս հարցին նորից կանդրադառնամ, համապատասխան մարմիններին կասեմ, թող զբաղվեն։
Հունվարի 26-ին դատական նիստ ունենք, մենք պայքարում ենք, որ մեղավորները պատասխան տան․․․»։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Էջմիածնի «Քիմիկների» զորամասի պայմանագրային զինծառայողները մեկնել էին Կովսական (Զանգելան) մարտական գործողությունների մասնակցելու, սակայն ինչպես ծնողներն են նշում, սխալ հրամանի պատճառով հայտվել են շրջափակման մեջ։ Մի մասին հաջողվել է դուրս գալ շրջափակումից, մյուս մասը զոհվել և անհետ կորել են։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»