Ներքին 2 տարի առաջ - 19:00 29-02-2024

Տղերքին ծախել էին, Աննա Հակոբյանն էլ գնացել էր` ստուգեր՝ ամեն ինչ մաքո՞ւր է արվել. անհետ կորածի մայր

2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած համարվող զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանին հանդիպելու իրենց բազմաթիվ խնդրանքները մինչ օրս անարձագանք են մնացել, հիմա էլ իրենք են արհամարհում Փաշինյանին։

«Ես խնդրեցի, որ ծնողներով գոնե 5-10 րոպեով հանդիպենք երկրի համար առաջին դեմքին, բայց ինքը բարի չգտավ, մենք էլ արհամարհեցինք, որովհետև արհամարհանքն ավելի մեծ վիրավորանք է։ Չի հանդիպում, ո՞վ է ինքը, որ հանդիպենք։ Հիմա ինքը պետք է խնդրի, որ հանդիպենք իր հետ, բայց մենք չենք էլ հանդիպի»,- ասաց Անահիտ Ադոյանը։

Անդրադառնալով դատական նիստերից մեկում անհետ կորած համարվող զինծառայողներից մեկի հոր ցուցմունքին, թե Կապանի զորամասում հանդիպել է Աննա Հակոբյանին՝ անհետ կորածի մայրն ասաց․

«Ծնողներից Հրաչյա Ալեքսանյանը դատարանում ասաց,որ Կապանում տեսել է Աննա Հակոբյանին։ Թե ինչ գործ ուներ Աննա Հակոբյանը այդտեղ, արդեն բոլորս գիտենք։ Որովհետև ծախել էին տղերքին, գնացել էր ստուգեր՝ տեսներ՝ ամեն ինչ մաքո՞ւր է արվել, թե՞ չէ»։

Դիտարկմանը, որ Աննա Հակոբյանն այլ բան էր հայտնել, թե «Էրատո» ջոկատով էր գտնվում սահմանին, անհետ կորածի մայրն այսպես պատասխանեց․

«Ծնողն այնտեղ Էրատո ջոկատին չի տեսել, միայն Աննա Հակոբյանին է տեսել, ով գեներալ Անդրանիկ Մակարյանի հետ մտել է իր կաբինետ»։

Նշենք, որ այսօր կրկին շարունակվում է «Քիմիկների զորամասի» անհետ կորած պայմանագրայինների գործով դատական նիստը։

Հիշեցնենք՝ հարուցված քրեական գործի շրջանակում քննվում է 2020-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում թշնամու հետ մարտի բռնվելու հետևանքով Էջմիածնի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորելու հանգամանքները։

Ծնողները պնդում են, որ իրենց որիդներին միտումնավոր տարել են գրավյալ տարածք, ինչի հետևանքով նրանք հայտնվել են շրջափակման մեջ և անհետ կորել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը