Ներքին 2 տարի առաջ - 13:24 21-01-2024

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն անդրադարձել է ԼՂ Հաթերք գյուղի գերեզմանատանը իրականացված ադրբեջանական վանդալիզմին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հաթերք գյուղի գերեզմանատանը իրականացված ադրբեջանական վանդալիզմին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված տեսագրությունից պարզ է դարձել, որ ադրբեջանցիները կրկին դիմել են վանդալիզմի հայկական հոգևոր-մշակութային արժեքների և ինքնութենական սիմվոլների նկատմամբ։ Այս անգամ թիրախավորվել է Հաթերք գյուղի գերեզմանատունը։ Ադրբեջանցիների կողմից շրջվել են շատ հուշաքարեր, գերեզմանաքարերն օգտագործվել են որպես պատվանդաններ աշխատանքային գործիքների համար։ Ադրբեջանցիների «զայրույթը հարուցել է» հատկապես պատերազմի ժամանակ գյուղի պաշտպանների եղբայրական հուշաքարը։
Սակայն գյուղի քաղաքացիական բնակչության պաշտպանության համար կյանքը նվիրաբերածների հուշակոթողը պղծելիս ադրբեջանցիները չե՞ն մտաբերում այն 19 խաղաղ բնակիչներին, ովքեր գազանաբար սպանվել են, երբ 1992-1993 թթ․ գյուղը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Այսօր կյանքի իրավունքի պաշտպանությունը զայրացնում է ադրբեջանցիներին։

«Գադրման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խիստ մտահոգված է ադրբեջանական վանդալիզմի շարունակման և անպատժելիության փաստից։ Անգամ վերջերս Կրոնական ազատության դիտարկման ցանկում ընգրկվելու հանգամանքը հետ չի պահում Ադրբեջանին շարունակելու իր հակահայկական ռասիստական էթնոցիդի քաղաքականությունը, որը դատապարվելի է միջազգային բազմաթիվ կոնվենցիաների և արձանագրությունների հիմքով, մասնավորապես՝ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության համաձայն՝ արգելվում է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը այն որակում է որպես միջազգային հանցագործություն։

Փաստորեն, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումից և հայաթափումից հետո Ադրբեջանն անարգել շարունակում է իր հանցավոր գործունեությունը։ Ուստի, ի՞նչ է Ադրբեջանի պատմությունը, եթե ոչ մարդկության դեմ գործած հանցանքների մի կատարյալ հանրագումար՝ բռնի տեղահանումների, անօրինակ դաժանության ու քաղաքական երեսպաշտության շարունակական ուղեկցությամբ։

«Գադրման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը վերստին կոչ է անում միջազգային իրավարար և պատասխանատու կազմակերպություններին առարկայական քայլեր կատարել հայկական մշակութային ժառանգության անվտանգության ապահովման ուղղությամբ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ