Ներքին 2 տարի առաջ - 20:52 19-01-2024

Քննարկվել են ներքին անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության արդյունքները և խորացման հեռանկարները

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի համանախագահությամբ հունվարի 19-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 13-րդ նիստը: Նիստին մասնակցել է նաև ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, նիստին մասնակցել են ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները, այդ թվում՝ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավարը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի, ԵՄ Հանձնաժողովի և պատվիրակության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ կառավարության ու իրավապահ համակարգի մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Նախատեսված օրակարգային հարցերի շրջանակներում փոխնախարար Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ ստեղծման և կազմավորման գործընթացը, գերատեսչության ներքո գործող ծառայությունների, մասնավորապես Ոստիկանության ոլորտի բարեփոխումների առաջընթացը, Փրկարար ծառայության վերափոխման տեսլականն ու Միգրացիայի ու քաղաքացիական ծառայության արդեն իսկ իրականացված լայնածավալ բարեփոխումները։ Սարգսյանը շեշտել է, որ ՆԳՆ բարեփոխումների օրակարգի իրականացումն ընթացել է հանրությանը մատուցվող ծառայությունների առանց անգամ մեկ րոպե կանգի։

«ԵՄ գործընկերներին են ներկայացվել նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում, ներառյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբերհանցագործության դեմ պայքարի ոլորտում գրանցած հաջողությունները, այդ թվում՝ ԵՄ մասնագիտացված կառույցների հետ արդյունավետ և սերտ համագործակցության արդյունքներով առկա մարտահրավերները, նախատեսվող քայլերը։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև Քրեական ոստիկանության ձևավորման նոր մոտեցումներին, որոնց շնորհիվ այն ավելի արդյունավետ պայքար կմղի հանցավորության դեմ։

Նիստի շրջանակներում ՆԳՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը անդրադարձել է միգրացիոն քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգին, ապաստանի ոլորտում առկա իրավիճակին, ինչպես նաև կարևորել ՀՀ-ԵՄ միջև կնքված վիզաների դյուրացման համաձայնագրի կիրարկման արդյունավետ ապահովումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ շեշտվել է նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունն ու կարևորությունը։

Նշվում է, որ իր ելույթներում Սարգսյանը բարձր է գնահատել ՆԳՆ գործունեության ընթացքում ԵՄ կողմից տրամադրվող աջակցության ծավալները և դրանց ավելացմանն ուղղված առաջարկներով հանդես եկել, որին ի պատասխան՝ ԵՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում շարունակել ու խորացնել համակարգային բարեփոխումներին աջակցությունը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է