Ներքին 2 տարի առաջ - 16:36 19-01-2024

17-ամյա տղան ոչխարներին արածեցնելու է տարել, ադրբեջանցիները գողացել են․ մանրամասներ՝ Արավուսից

Ադրբեջանիցներն այսօր՝ հունվարի 19-ին, ժամը 11։00-ի սահմաններում գողացել են Տեղ խոշորացված համայնքի Արավուս գյուղի բնակիչ Արմեն Ջհանգիրյանին պատկանող 230 ոչխար։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը։

«Ոչխարները պարտքով էր վերցրել՝ փակովի, որ 1 տարի պահի, հետո գումարը տա։ Այն էլ այսպես ստացվեց։ Այս հատվածը Արավուսի գյուղի տարածքն է, որտեղ ադրբեջանցիները 2020 թվականին առաջացել և պոստ են դրել։ Ոչխարները մոտեցել են իրենց պոստին, նրանք էլ հավաքել ու տարել են»,- ասաց Հովսեփյանը։

Ճշտող հարցին՝ բնակիչն այդ պահին այս հատվածո՞ւմ է եղել, երբ ադրբեջանցիները ոչխարներին տարել են, Տեղի ավագանու անդամը պատասխանեց․

«Նրա տղան է այնտեղ եղել, 17 տարեկան տղա է»։

Հարցին՝ արդյոք ադրբեջանցիները վախեցրե՞լ են տղային, Արգամ Հովսեփյանը բացասական պատասխան տվեց։

«Չէ, ոչ մի բան, պարզապես հավաքել, տարել են»,- ասաց ավագանու անդամը, ապա հավելեց՝ թշնամու նշված դիրքի դիմաց հայկական կողմն ունի 2 դիրք։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ