Ներքին 2 տարի առաջ - 21:38 18-01-2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի խորհրդարանի փոխնախագահ Անտե Սանադերի հետ

Հունվարի 18-ին պաշտոնական այցով Զագրեբում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Անտե Սանադերի հետ: Հանդիպմանը մասնակցել են խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի փոխնախագահը, ով նաև հայ-խորվաթական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահն է, ինչպես նաև եվրոպական հարցերով կոմիտեի նախագահն ու խորհրդարանի այլ անդամներ։

Զրուցակիցներն անդրադարձել են վերջին շրջանում Հայաստանի և Խորվաթիայի միջև ակտիվ շփումներին, այդ թվում՝ նախորդ տարի Խորվաթիայում Դուբրովնիկ ֆորումին ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությանն ու դրա շրջանակնեում կայացած քննարկումներին։ Ընդգծել են, որ այս տարին նշանավորվում է Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանով՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավելագույնս օգտագործել երկու երկրների միջև գործաընկերության ընդլայնման առկա ներուժը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում առկա փոխգործակցությանը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, այս և ուղղություններով ԵՄ հետ համագործակցության հեռանկարները՝ ի շահ ՀՀ քաղաքացիների բարեկեցության։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերն ու հանրահայտ սկզբունքների վրա հիմնված տեսլականը՝ նշելով, որ Ադրբեջանից ամենաբարձր մակարդակով հնչող ագրեսիվ հռետորաբանությունը չի վկայում փոխադարձ համարժեք հանձնառության մասին:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ