Արտաքին 2 տարի առաջ - 14:04 18-01-2024

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 2-ին Ալմաթիում

Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵԱՄԿԽ) հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 2-ին Ալմաթիում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հաղորդել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Փետրվարի 2-ին Ալմաթիում տեղի կունենա ԵԱՄԿԽ հերթական նիստը և «Digital Almaty 2024. Ինդուստրիա X» թվայնացման միջազգային համաժողովը: Միջոցառմանը կմասնակցեն Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը», - ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, հրավիրվել են Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետությունների ներկայացուցիչները, ԱՊՀ գլխավոր քարտուղարը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը։

«ԵԱՄԿԽ նիստի օրակարգը, որն ավանդաբար տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմերով, ընդգրկում է լայն սպեկտրի առևտրատնտեսական համագործակցության, տեխնիկական կարգավորման, ԵԱՏՄ ինտեգրացիոն տեղեկատվական համակարգի հարցեր և այլ հրատապ թեմաներ», - պարզաբանել են գերատեսչությունում։

Փետրվարի 2-ին ԵԱՏՄ երկրների վարչապետները կմասնակցեն Digital Almaty ամենամյա համաժողովի լիագումար նստաշրջանին։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են