Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:15 18-01-2024

ՀՀ իշխանությունները թշնամուն պատշաճ արձագանքելու համարձակություն չունեն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ադրբեջանից հնչող հայտարարություններն առաջին հերթին դիտարկում է որպես «պրեսինգ» ՀՀ իշխանությունների նկատմամբ՝ իրենց օրակարգն առավելագույն հնարավորություններով իրացնելու համար։ Այս մասին Աբրահամյանն ասաց այսօր՝ ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։

Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ Ադրբեջանն, ըստ էության, Հայաստանից պահանջում է 8 գյուղ, որոնցից 4-ն ունեն անկլավի կարգավիճակ։

«Ալիևը ցանկանում է նաև փաստաթղթավորված ստանալ 2020-2021 թվականների ընթացքում ադրբեջանական զորքերի ՀՀ-ի տարածք ներխուժած այդ հատվածների լեգիտիմացումը, որը տարբեր գնահատականներով 200 քառակուսի կիլոմետր տարածք է կազմում»,- ասաց նա։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը միևնույն ժամանակ համոզմունք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները թշնամուն պատշաճ արձագանքելու համարձակություն չունեն։

«Եթե նկատել եք, որպես կանոն, իշխանություններն ամենադաժան ու ամենաանբարոյական միջոցները գործադրում են, երբ թեման վերաբերում է ներքաղաքական իրադարձություններին, հատկապես իշխանության պահպանման հետ կապված հարցերին։ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի իշխանությունների պահվածքը կարելի է որակել որպես ստորաքարշության դրսևորում, որովհետև Ադրբեջանի իշխանությունը, հատկապես 2020 թվականի հետո փորձում է ամենավերջին վիրավորական արտահայտություններով խոսել ոչ միայն իշխանությունների, այլ նաև հայ ժողովրդի նկատմամբ, իսկ այս ընթացքում ՀՀ իշխանությունների կողմից դրան ադեկվատ որևէ գնահատական, կամ պահվածք չեմ տեսել»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում