Մամուլ 2 տարի առաջ - 07:34 18-01-2024

Նոր մանրամասներ ձնահոսքի հետեւանքով կյանքից զրկված Բենիամին Մանուչարյանի դեպքից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ձնահոսքի հետեւանքով կյանքից զրկված Բենիամին Մանուչարյանի դեպքից։ Մասնավորապես, զինվորի զորացրվելուց առաջ զանգեր են հնչել զորամասի ղեկավարներին, եւ պահանջել են, որ զինվորին զորացրեն հենց իր բանակ գնացած օրը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զորամասի ղեկավար կազմը պնդել է, որ չեն կարող, սակայն պահանջները թիկունքավոր բարեկամների կողմից շարունակվել են, քանի որ ծնողները պատրաստվել են: Եւ, ահա, հրամանատարության զիջումների հետեւանքով որոշվել է զինվորին մարտական դիրքից իջեցնել, ինչն էլ ցավալի ու ողբերգական հետեւանք ունեցավ։

Նշենք, որ երեկ խորհրդարանում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ մարտական դիրքից մշտական տեղակայման վայր գնալու ճանապարհին զոհված Բենիամին Մանուչարյանի մահվան հանգամանքներին։

Նախարարը նախ նշեց, որ ամբողջական պատկերը կարող է պարզ դառնալ միայն ծառայողական քննության եւ քննչական գործողությունների արդյունքում։ Ամեն դեպքում, Պապիկյանն ընդգծեց, որ վերջին 10 օրերին շատ բարդ եղանակային պայմաններ են լեռնային հատվածներում։

«Այս պահին ունենք 200 ավելի դժվարամատչելի դիրքեր, ըստ էության, փակ դիրքեր՝ բքի եւ ձյան պատճառով։ Շատ կարեւոր է նշել, որ մենք գործ ունենք վերջին 3 տարվա ընթացքում ձեւավորված առաջնագծի հետ, որտեղ ոչ բոլոր ուղղություններն են մեզ հայտնի՝ որպես պոտենցիալ ձնահոսքերի ուղղություններ։ Իհարկե, այս խնդրի, դիպվածի հիմքում կան նաեւ պատշաճ պարտականությունները կատարելու մեջ թերացումներ։ Ես անուններ եւ պաշտոններ, բնականաբար, չեմ հնչեցնի, բայց պետք է նշեմ, որ սա չի կարող չունենալ պատասխանատուներ։ Ակնհայտ է, որ վերադաս հրամանատարության կողմից առկա են այդ օրերի համար գրավոր հանձնարարականներ որեւէ տեղաշարժ չիրականացնել», – նշել էր Պապիկյանը:

Սուրեն Պապիկյանը հավելել է նաև. «Կա վարկած՝ այս դեպքի հետ կապված, ու այդ վարկածը բավական հիմնավոր է, որ շատ է եղել արտաքին ճնշումը։ Եվ պետք է հորդորեմ նաեւ մեր քաղաքացիներին, զինծառայողների հարազատներին զերծ մնալ զինված ուժերի սպաների նկատմամբ անհարկի պահանջներից։ Եղել է այնպես, որ մի խումբ հատուկ տեխնիկայի միջոցով գնացել են ընդառաջ զինծառայողին, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել, որ նրանք մոտենան դիրքին, զինծառայողը եկել է նրանց ընդառաջ, բայց ձնահոսքի բերումով եղել է այն, ինչ եղել է»:

«Ժողովուրդ» օրաթերթը տիրապետում է դեպքի ողջ մանրամասներին, բայց ծառայողական քննությանը եւ, առհասարակ, տարվող քննությանը չվնասելու համար այս պահին դրանք չենք հրապարակում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում