Ներքին 2 տարի առաջ - 21:22 17-01-2024

Հունաստանում ՀՀ դեսպանը հյուրընկալվել է Աթենքի դասական հետազոտությունների ամերիկյան դպրոցում

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հունվարի 17-ին հյուրընկալվել է Աթենքի դասական հետազոտությունների ամերիկյան դպրոցում՝ տնօրեն Բոննա Դ. Ուեսթքոթիի և նույն հաստատության Գենադիուսի գրադարանի տնօրեն, դոկտոր Մարիա Գեորգոպուլունիի ուղեկցությամբ։

Այս մասին Հունաստանում Հայաստանի դեսպանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Մենք շատ արդյունավետ քննարկում ունեցանք ապագա համագործակցության վերաբերյալ՝ ներառելու նաև բյուզանդական դարաշրջանի հայ դասականներին և գիտնականների»,- գրել է Մկրտչյանը։

Ներկայացվել են ամերիկյան ԶԼՄ-ների կողմից հայկական, հունական և ասորական ցեղասպանությունների լուսաբանման հատորները (խմբագիր ՝ Արա Կետիբյան), պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանի մենագրությունը Հին և հելլենիստական Հայաստանի մասին (անգլերեն), Ռուբեն Գալիչյանի հայկական քարտեզագրության և պատմության մասին հատորները և Գևորգ Ղազարյանի մենագրությունը՝ 10-11-րդ դարերում հայ-բյուզանդական եկեղեցական հարաբերությունների մասին:

Նա նշել է նաև, որ հնարավորություն է ունեցել շրջայց կատարելու Գենադիուսի տպավորիչ գրադարանում և տեսնելու «Հանուն մարդկության. ամերիկյան մարդասիրական օգնությունը Հունաստանին, 1918-1929» ցուցահանդեսը։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր