Ներքին 2 տարի առաջ - 16:00 16-01-2024

Շիրակի մարզում ուսուցիչներին արգելել են նոր դասագրքերի վերաբերյալ կարծիք հայտնել

Oragir.News-ը պարբերաբար ստանում է ահազանգեր, որ Շիրակի մարզի դպրոցներում ուսուցիչները վերահսկողության տակ են։ Ուսուցիչները ոչ միայն իրավունք չունեն հրապարակային կարծիք հայտնելու, այլ նաև շատ հարցերում են կաշկանդված։

Մեզ հետ զրույցում Գյումրիի դպրոցներից մեկի պատմության ուսուցիչը խոսում է դպրոցում տիրող խայտառակ վիճակի մասին, նաեւ այն մասին, թե ինչպես է տնօրենը հրամայել, որ չհամարձակվի որևէ ուսուցիչ հարցազրույց տալ կամ հրապարակային կարծիք հայտնել փոփոխված դասագրքերի վերաբերյալ։

«Ժողովրդավարության շղարշով եկավ, բայց Հայաստանը վերածել է բռնապետության։ Մարզպետարանի կրթության վարչության պետը, ժամանակ առ ժամանակ դպրոցների տնօրեններին ցուցումներ է տալիս, որ ուսուցիչների նկատմամբ վերահսկողությունը չթուլացնեն։

Ամեն ինչ վերահսկում են նույնիսկ Ֆեյսբուքի ստատուսները։ Սկզբում դրա համար փափուկ նկատողություն ես ստանում, իսկ եթե շարունակես նույն կերպ, ապա չի բացառվում, որ մի անհիմն պատճառով ազատեն աշխատանքից։ Նազելի Բաղդասարյանի ժամանակ, երբ ինքն էր մարզպետ և ընկերուհիներին խցկել էր մարզպետարան, շաբաթվա մեջ մի քանի անգամ ընկերուհիներին դպրոց էր ուղարկում, որպեսզի շոշափեն կոլեկտիվի տրամադրությունները։

Այս իշխանություններին ոչ ոք չի սիրում, մարդկանց գիտեմ, որ ասում են` ամեն առավոտ ոնց որ կոկորդիցս քարշ տալով դպրոց բերեն։ Խայտառակություն են դասագրքերը, չափորոշիչները։ Գիտեք՝ ինչն է խնդիրը, որ 5-րդ դասարանի աշակերտները պատմության դասագիրք չունեն, Փաշինյանը կախիչի ու ցնցուղի որակ է ստուգում, թող մտնի դասարաններ ստուգի երեխաների գիտելիքների որակը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է պատմության ուսուցիչը։

Մեկ այլ ուսուցիչ էլ, ով հայոց լեզու և գրականություն է դասավանդում, և կրկին հետապնդման ենթարկվելու վախից չի ուզում ներկայանալ, ասում է.
«Այս իշխանությունը մի բան է լավ կարողանում անել` ունքը սարքելու փոխարեն աչքը հանել։ Դպրոցներում խայտառակ վիճակ է, Փաշինյանը կամ իր նախարարը չե՞ն տեսնում էդ քաոսը, չե՞ն տեսնում՝ ինչ է կատարվում դպրոցներում։ Աշակերտները ինչ պիտի տանեն դպրոցից, չեն ուզում սովորել․ ես դրա պատճառը գիտեմ։ Պարզ է, որ ամենաբարձր մակարդակով խրախուսվի անգրագիտությունը, էս վիճակը պիտի լիներ։ Բարեփոխումներ բառի տակ ամեն ինչ, ամեն ոլորտ քանդեցին»,-ասում է ուսուցիչը։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր