Ներքին 2 տարի առաջ - 13:43 16-01-2024

Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղ»-ում, «նեղացրել» ու թալանել են Ձմեռ պապին․ shamshyan.com

Հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Ալբերտ Վ.-ն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ ինքը, որպես Ձմեռ պապ, այցելել է Հաղթանակ թաղամասի տներից մեկը, որտեղ Ձմեռ պապի դերն է խաղացել, իսկ հետո այնտեղ թողել է իր ձայնարկիչն ու բարձրախոսը՝ հետ տանելու նպատակով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր անց նա գնացել է նշված տուն, որպեսզի իրերը վերցնի, սակայն նրան հայտնել են, որ իրերն իրենց մոտ չեն, և այդ մասին իրեն հայտնել է Անուշի տղա Արմանը։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են Անուշի տղա Արմանի ինքնությունը, ով 19 տարեկան է և բնակվում է Հաղթանակ թաղամասում։

Դեպքի փաստով Ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ձմեռ պապի «ապրանքները» հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր