Ներքին 2 տարի առաջ - 12:36 16-01-2024

Նոր մանրամասներ՝ շտապօգնության բժիշներին բռնության ենթարկելու դեպքի վերաբերյալ․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 16-ին, Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել իրենց մասնագիտական պարտքը կատարող բժիշկների նկատմամբ։

Ժամը 03.40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մոտեցել է Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարու փողոցի շենքերի մեկը, որտեղ բժիշկները բուժառուին օգնություն ցուցաբերելու ժամանակ բռնության են ենթարկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված հասցեից սպանության սպառնալիքներ տալու կասկածանքով ձերբակալել և Ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել նույն հասցեի բնակիչներ, եղբայրներ 35-ամյա Արմեն Ղևոնդյանին և 39-ամյա Արթուր Ղևոնդյանին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, շտապօգնության բժիշկները ժամը 03.30 սահմաններում կանչով մեկնել են նշված հասցե, որպեսզի օգնություն ցուցաբերեն Աշոտ Ղևոնդյանին։

Այդ ժամանակ եղբայրները հարձակվել են բժիշկների վրա, նրանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ, դանակի սպառնալիքի տակ հայտնել են, որ եթե հիվանդին չփրկեն, նրանց սպանելու են։

Բարեբախտաբար, շտապօգնության բժիշկներից մեկը կարողացել է ճիշտ կողմնորոշվել ու հայտնել է, որ շտապօգնության ավտոմեքենայի միջից պետք է բերի բժշկական պարագաներ ու դուրս գալով «պատանդության վայրից»՝ կարողացել է ահազանգել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Եղբայրները Ոստիկանության Էրեբունու բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով սպանության փորձ կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր

Ձեզ գուցե հետաքրքրի