Արտաքին 2 տարի առաջ - 22:37 15-01-2024

Պենտագոնի ղեկավարը դուրս է գրվել հիվանդանոցից

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն որոշ ժամանակ կշարունակի աշխատել տնից՝ վիրահատությունից և հետվիրահատական ​​բարդություններից հետո ապաքինվելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել են ռազմական գերատեսչությունից:

«Նա դուրս է գրվել տուն՝ սովորական ֆիզիոթերապևտիկ թերապիայի և կանոնավոր հետազոտությունների համար։ Ակնկալվում է, որ նա լիովին կապաքինվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ պաշտպանության նախարարը հիվանդանոցում է հայտնվել հունվարի 1-ին սովորական բժշկական միջամտությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։ Պենտագոնի ղեկավարն ավելի վաղ վստահեցրել էր, որ ապաքինվում է:

Օսթինը 70 տարեկան է։ Նա Պենտագոնը գլխավորում է 2021 թվականի հունվարից:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ