Արտաքին 2 տարի առաջ - 08:37 15-01-2024

Առանց ՌԴ-ի խոսքի խաղաղություն չի լինի․ Շվեյցարիայի ԱԳ նախարար

Դավոսում ուկրաինական խաղաղության բանաձևի շուրջ չորրորդ բանակցությունների ժամանակ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը հայտարարել է, որ ուկրաինական խաղաղության ծրագիրն ընդամենը «հիմք» է Ռուսաստանի հետ հակամարտության դադարեցմանն ուղղված բանակցությունների համար։

«Այսպես թե այնպես, Ռուսաստանը պետք է ներառվի։ Առանց Ռուսաստանի խոսքի խաղաղություն չի լինի», - ասել է Կասիսը:

Միաժամանակ, նրա կարծիքով, խաղաղության ծրագիրը պետք է առաջ տարվի, նույնիսկ եթե Կիևի և Մոսկվայի միջև երկխոսություն դեռ չի կարող լինել, քանի որ ռազմական իրավիճակը խանգարում է դրան։

«Ամեն օր, մինչ մենք սպասում ենք, տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվում։ Մենք իրավունք չունենք սպասելու։ Մենք պետք է պատրաստ լինենք, երբ պայմանները թույլ տան»,- նշել է նա։

Ուկրաինան նույնպես կցանկանար խաղաղության համաշխարհային գագաթնաժողովը տեսնել ավելի բարձր մակարդակով, նշել է նա։
«Մենք այս հարցի վերանայման գործընթացում ենք, և Զելենսկու հետ քննարկումները տեղի կունենան առաջիկա մի քանի օրվա ընթացքում», - հավելել է Կասիսը:

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են