Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:12 14-01-2024

Ամերիկյան էներգետիկ ընկերություններին խորհուրդ եմ տալիս ուժեղացնել նավթային օբյեկտների պաշտպանությունը․ Զախարովա

Tert.am-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով խորհուրդ է տվել ամերիկյան էներգետիկ ընկերություններին ուժեղացնել նավթային օբյեկտների անվտանգությունը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ուկրաինային ռազմական օգնության անհրաժեշտության մասին հայտարարությունների ֆոնին։

«Ամերիկյան էներգետիկ ընկերություններին խորհուրդ եմ տալիս ուժեղացնել նավթային օբյեկտների անվտանգությունը Տեխասում և Միացյալ Նահանգների այլ շրջաններում, քանի որ 2022 թվականի սկզբին Բայդենի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված նմանատիպ սպառնալիքից հետո վեց ամիս անց պայթեցվեց «Հյուսիսային հոսք» գազատարը»,-գրել է դիվանագետը Telegram ալիքում:

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ եթե «Հանրապետականները չֆինանսավորեն Ուկրաինային, ապա ստիպված կլինեն թանկ վճարել դրա համար»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր