Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:09 13-01-2024

Թու, քո նամուսին, ափսոս էն Արցախը. Սոֆյա Հովսեփյանը՝ Լուսինե Ղարախանյանին

Տո Լուսինե, քեզ էլ տիկին չեմ էլ ասի, էդքան պահող էիր բա Շուշիի թանգարանները պահեիր, որ ստորաբար խաբելով հանձնեցիր թուրքին, քեզ թվում է դա քեզ ներել ենք ու դու հիմա Թումանյանի թանգարան ես մտե՞լ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սեֆյա Հովսեփյանն՝ անդրադառնալով Արցախի նախկին ԿԳՄՍ նախարար, Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանի՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ԺՊ նշանակվելուն։

Նա մասնավորապես գրել է.

«Ուրեմն ...

Նոր պատահմամբ իմացա, որ Արցախի նախկին ԿԳՄՍ նախարար, Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Թումանյանի տուն թանգարանի տնօրենի ԺՊ։

Թվում է փոքր պաշտոն, հիմա կասեք` դե հո անգործ չպիտի մնա, դե երեխա է պահում, բայց էդ լոլոն կարդացեք ցանկացածի մոտ, բացի ինձանից։
Հանուն Արցախի, հանուն 5000 զոհերի, հանուն սկզբունքի ու արժեքների ես իմ ամենաբարձր պաշտոնը թողեցի, ճամպրուկս առա գնացի Արցախ, իսկ էս տիկինը եկել ու սազվել է Ժաննա Անդրեասյանի հետ, որը Նժդեհ է ատում, իսկ Լուսինեն Նժդեհ ցիտելով էր մարդկանց դիմավորում ու ճանապարհում ։
Թու, քո նամուսին, ափսոս էն Արցախը։

Հիմա ինձ ճանաչող մարդիկ կասեն. ա՜յ Սոֆյա ջան, քեզ պետք է թշնամի հավաքե՞լ։

Միանգամից ասեմ, որ էս գրելովս չի, որ ինքը ինձ թշնամի է այլ իր քայլով ինքը արդեն ինձ համար ոչինչ է։ Բառացի ոչինչ ...
Տո Լուսինե, քեզ էլ տիկին չեմ էլ ասի, էդքան պահող էիր բա Շուշիի թանգարանները պահեիր, որ ստորաբար խաբելով հանձնեցիր թուրքին, քեզ թվում է դա քեզ ներել ենք ու դու հիմա Թումանյանի թանգարան ես մտե՞լ։

Կարո՞ղ է դա էլ հանձնելու հրահանգ ունես։

Չէ՜, բայց ամենասարսափելին դրա գրառման տակ շնորհավորանքներ գրող արցախցիներն էին, լայքեր ու սրտիկներ դնող արցախցիներն էին ։
Թե բա` արժանի եք ...

Լու՞րջ, եթե ինքը արժանի է էսքանից հետո նիկոլի թիմում աշխատելու, ապա դուք էլ արժանի եք էն օրվան, որն ունեք։

Հա, հա, էն արցախցիները, որոնք ծափերով են ընդունել դրա նշանակումը։

Ամոթ ձեզ, երևի էն գլխից գիտեիր մի բան, որ էն վահրամ սողոմոնյանների հետ ծրագրեր էիր անում ու իբր արցախցի բալիկների մասին մտածում ։
Հա մեկ էլ, սնաիպերիստ ամուսնուցդ չեմ վախենում, ամոթ իրեն էլ...

Թու՜ , ձեր թասիբին ...

Արցախը, երբ մերը լինի, հուսամ դուք էնտեղ չեք հայտնվի։

Ամոթ ձեզ ...

Նշում եմ, որ անձամբ կարդաք, ոչ թե սքրին անեն ուղարկեն։

Ամոթ ու երիցս Ամոթ, Ձեզ ու Ձեր քայլը ողջունողներին ... »

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին