Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:50 11-01-2024

Ամուսինս 3 օր շրջափակման մեջ է եղել. հույսս կորցրել էի, բայց եկավ. արցախցի

35-ամյա Անահիտ Հակոբջանյանը արցունքներն աչքերին է Արցախից հեռացել։ Մինչև տնից դուրս գալը՝ ամեն ինչ մանրակրկիտ մաքրել-հավաքել է: Ասում է`մեկ է, հետ եմ գնալու, բա տունս ինչի թափթփված լինի։

«Ահավոր դժվար է, տունուտեղդ թողնես, մի ձեռք շորով դուրս գաս, որ ապրես։ Դժոխք էր... Ամեն դժվարությունից հետո ասում էի`փառք Աստծո, էս մի փորձությունն էլ անցնաք»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից բռնի տեղահանված Անահիտ Հակոբջանյանը։

Անահիտի ամուսինը պայմանագրային զինծառայող էր, սեպտեմբերի 19-ին դիրքերում է եղել, հայտնվել շրջափակման մեջ։ Արցախցի կինը ամուսնուց մի քանի օր լուր չի ունեցել։

«Ամուսինս ամսի 19-ին դիրքերում էր, 3 օր շրջափակման մեջ է եղել, իրենից վաբշե լուր չունեինք։ Սաղ դիրքերից իջան, բայց իմ ամուսինը չկար, ախպերս էլ էր դիրքերում։ Զանգեցի ախպորս, ասացի՝ նորություն չունե՞ս, ասաց`չէ։ Ես հույսս կորցրել էի, բայց ամուսինս եկավ»,- շարունակում է 35-ամյա կինը։

Անահիտ Հակոբջանյանի ընտանիքն էլ մեծ դժվարություններով է Հայաստան հասել, ճանապարհին կորցրել է հաշմանդամություն ունեցող մորը, այնուհետև ընտանիքի անդամները գտել են իրար։

Հիմա ընտանիքի անդամները տարբեր բնակավայրերում են ապրում, հեռու են իրարից, բայց այս պահին իրար հուսադրում են, որ իրենք փրկվել են դժոխքից։

«Ամսի 28-ին դուրս ենք եկել, ամսի 30-ին հասել Գորիս։ Ճիշտն ասած, որ արդեն պիտի հասնեինք Հակարիի կամուրջ, աղոթում էի։ Երկու թուրք մտան մեքենաները, հաշվեցին մեզ, տղամարդկանց իջեցրին, ամուսինս Ուրալի շոֆերն էր, ամուսինս քշեց, մյուս տղամարդիկ ոտքով գալիս էին մեքենայի հետևից»,- պատմում է արցախցի կինը։

Մանրամասները` տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը