Արտաքին 2 տարի առաջ - 19:17 10-01-2024

Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Պաղեստին պետության ստեղծմանն ուղղված միջոցառումներին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է Պաղեստին պետության ստեղծմանն ուղղված կոնկրետ միջոցառումներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Բլինկենը հաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը Իսրայելի հարևանությամբ խաղաղ, անվտանգ ապրող պաղեստինյան պետություն ստեղծելու անհրաժեշտության, ինչպես նաև դրա համար հատուկ միջոցառումներին աջակցելու վերաբերյալ։

Բլինքենը մինչ Իսրայել մեկնելը նաև այցելել է Վաշինգտոնի արաբ դաշնակիցներին, որոնք, ըստ նրա, կցանկանային ավելի սերտ հարաբերություններ ունենալ Իսրայելի հետ, բայց միայն այն դեպքում, եթե այդ գործընթացը ներառի գործնական ճանապարհ դեպի պաղեստինյան պետության ստեղծում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում