Ներքին 2 տարի առաջ - 17:30 10-01-2024

Կառավարությունը շատ լավ գիտի՝ ինչ է անում. ՔՊ-ականը՝ պաշտոնանկությունների մասին

Oragir.News-ը օրերս անդրադարձել էր Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հնարավոր պաշտոնանկությանը։ Հնարավո՞ր է արդյոք, որ Շիրակի մարզպետը ևս պաշտոնանկ արվի, ինչպես ազատվեցին Լոռու և Արմավիրի մարզպետները։ Արդյո՞ք մարզպետների պաշտոնանկություններն արվում են, որպեսզի ամրացնեն ՔՊ-ի դիրքերն առաջիկա ԱԺ ընտրություններում։ Այս հարցերի պատասխանները փորձեցինք ճշտել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանից։

Իշխանական պատգամավորը մեզ հետ զրույցում նշեց, որ մամուլում կարդացել է Շիրակի մարզպետի պաշտոնանկության մասին, բայց խմբակցության ներսում նման քննարկման չի մասնակցել։

«Ես նման ինֆորմացիա չունեմ, իսկ ինչ վերաբերում է մարզպետների պաշտոնանկություններին, ապա դրանց համար եղել են հիմքեր, որի մասին կառավարության ղեկավարը խոսել է»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին մեղադրանքներ են հնչում, եթե կոսմետիկ խնդիրների պատճառով նա մարզպետ է աշխատանքից ազատում, ապա Արցախը հանձնելու համար իրեն ինչպես պետք է պատժել, Առուշանյանն այսպես պատասխանեց․
«Ես նման հարցերին չեմ պատասխանում, Կառավարությունը շատ լավ գիտի ինչ է անում, մեկնաբանության կարիք չկա»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան