Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 10:39 10-01-2024

Սփյուռքի հանձնակատարների ինստիտուտն ընդլայնվում է, սպասվում են նշանակումներ

Ընթացիկ տարում նկատելի աշխատանք է կատարվելու Սփյուռքի հանձնակատարների ինստիտուտի ձևավորման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ այս տարի արդեն սկսվելու են տեղերում՝ տարբեր երկրներում, քաղաքներում, որտեղ կա ձևավորված հայ համայնք, Սփյուռքի հանձնակատարների մեծ թվով և արագ նշանակումներ։

«Վերջին երկու տարիների ընթացքում հիմնականում բացատրական աշխատանքներ ենք տարել համայնքներում՝ պարզաբանելու, թե ինչ է իրենից ներկայացնում հանձնակատարների ինստիտուտը։ 2023 թվականից սկսեցինք հանձնակատարի նշանակումները՝ առաջինը ՀՀ վարչապետի կողմից նշանակվեց Լեհաստանում։ Այժմ դիտարկում ենք մի քանի թեկնածուներ, առաջիկայում կլինեն նշանակումներ։ Ունենք նաև մեծ ցուցակ, որը ևս դիտարկվում է։ Ցուցակում ընդգրկված անձանց հետ ևս աշխատանք է տարվելու, և երբ պահը հասունանա՝ դիմելու ենք վարչապետին՝ նշանակման համար»,-ասաց Զարեհ Սինանյանն՝ ավելացնելով, որ հանձնակատարներն արտահաստիքային պաշտոններ են։

Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման միջոցով կընդլայնվեն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները։ Հանձնակատարների գործառույթն, ըստ Զարեհ Սինանյանի, շատ պարզ է։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ունի սահմանափակ աշխատակազմ, իսկ Սփյուռքը շատ մեծ է։ Հետևաբար` անհրաժեշտ են տեղերում մարդիկ, որոնք կապող օղակ կլինեն համայնքների ու Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի միջև։

«Նախկինում ունեցել ենք մի պրակտիկա, երբ մեր դիվանագետները եղել են համայնքային կոնտակտային անձինք։ Արդյունքում՝տեղծվել է իրավիճակ, երբ նրանք դիվանագիտությամբ չեն զբաղվել, այլ դարձել են համայնքային կցորդներ։ Մենք ուզում ենք խուսափել այդ ամենից և ձևավորում ենք հանձնակատարների ինստիտուտը։ Մենք Երևանից որևէ մեկին չենք ուղարկում համայնքներ, հանձնակատարին ընտրում ենք տեղում։ Նրանք լինելու են համայնքին հայտնի, համայնքի կրիտիկական հատվածի համար ընդունելի անձինք, որոնք կլինեն կապող օղակ համայնքների ու Սփյուռքի հանձնակատարի միջև»,-ասաց Զարեհ Սինանյանը։

Ընդհանուր հանձնակատարների քանակը կախված է լինելու տեղերում հայերի թվաքանակի, ժողովրդագրական խտությունից։ Որոշ երկրներում կլինեն շատ հանձնակատարներ, որոշ տեղերում՝ քիչ։ Այն երկրներում, որտեղ համայնքը փոքր է և կենտրոնացած մի տեղում, բազմաթիվ հանձնակատարների կարիքը չի լինի։ Այն երկրներում, որտեղ քաղաքից քաղաք կան հայ համայնքներ, բնական է, որ մի քանի հանձնակատարներ կնշանակվեն։

Զարեհ Սինանյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նշանակումներ սպասվում են արևմտյան Եվրոպայի մի քանի երկրներում։