Միտք 2 տարի առաջ - 15:39 09-01-2024

«Սովետական Հայաստան» թերթում մի լրագրող կար, կաբինետից կաբինետ անցնելով ունեցվածքի տեր էր դարձել

Հայ արձակագիր Լևոն Ջավախյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԱՅՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ

Ուրեմն «Սովետական Հայաստան» թերթում մի լրագրող կար` Սաշիկ անունով։ Սրա լրագրողական երևակայությունը էրկու նախադասությունից դենը չէր զորում։ Ու էդպես, էրկունախադասությունանոց ինֆորմացիաներ էր գրում։ Հավելյալ վարձատրության մի միջոց էլ ուներ. մտնում էր էս պաշտոնյայի կաբինետը, էն պաշտոնյայի կաբինետը ու առաջադրում իր խնդրանքը։ Որպես կանոն խնդրանքը սկսվում էր հետևյալ նախադասությամբ.

֊Ես որբ ու անտեր տղա եմ...
Էդպես կաբինետից կաբինետ անցնելով տան ու տեղի, ունեցվածքի տեր էր դարձել, միևնույն ժամանակ` զարգացնելով իր այցելությունների շառավիղը։ Դա իհարկե պայմանավորված էր նաև բրգաձև բյուրոկրատական ապարատի գագաթը մագլցելու նրա համառությամբ։ Էդպես գնացել հասել էր մինչև Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի ընդունարան։ Նրա բարեգութ ուղեկիցն էլ ո՞վ էր` Կենտկոմի Ագիտ պրոպագանդի բաժնի վարիչը` ընկեր Գևորգ Հայրյանը, ով հիմնականում ավելի շատ Կենտկոմի ֆոլկլորն ու առօրյա հումորն էր ապահովում, քան Մարքսիզմ֊Լենինիզմի գաղափարների քարոզն ու սերմանումը։ Առանց կատակի Կենտկոմի աշխառանքը դաժան էր ու խստաշունչ։ Ուրեմն էս մարդը մինչև Սաշիկի առաջ Քոչինյանի դուռը բացելն որոշ բացատրական աշխատանք է տարել։ Ասել էր.
֊Սաշիկ, էն որ ասում են հիմա թագավոր չկա, դա հնարած սուտ է։ Կա,' ու հիմա գիտես ո՞վ է մեր թագավորը...
֊Ո՞վ ա... աչքերը զարմանքից չռած հարցրել է Սաշիկը։
֊Անտոն Քոչինյանը֊հաստատակամ ասել էր Կենտկոմի Ագիտ պրոպագանդի վարիչը։
֊Հասկացա,֊ կոպերը մի կերպ իրար բերելով աչքերը կկոցել էր Սաշիկը։
֊Բայց գիտե՞ս ո՞նց են թագավորի մոտ գնում։
֊Ոոոո՞նց,֊ անհագ հետաքրքրությամբ կակազել է Սաշիկը։
֊Չոքեչոք,֊ իր պնդման մեջ անհողդողդ էր ընկեր Հայրյանը։

Ու Կենտկոմի առաջին քարտուղարի կարմրաշեկ դուռը զգույշ ճռռոցով բացվել է Կենտկոմի Ագիտպրոպագանդայի բաժնի վարիչ ընկեր Հայրյանի թեթև ձեռամբ։ Հիմա պատկերացրեք Անտոն Քոչինյանի վիճակը...Հեեռու, հեռու֊ լայնածավալ կաբինետի հեռավոր երկփեղկ դռան տակի մթությունից մի մարդ էր սողոում, չէ', ոնց որ չոքեչոք, գալիս էր... Եթե ինվալիտ էր, էնքան էլ հաշմամդամի նման չէր` ճարպիկ եռանդուն շարժով քաոասունից֊քառասունհնգամյա տղամարդ էր, չոքեչոք, սենյակի երկարությունը ժիր ու արագընթաց` հաղթահարում էր։ Ծիծաղը` ծիծաղ, բայց Անտոն Երվանդիչն էլ հո Սաշիկի պես միամիտ չէր... Հեռախոսի ընկալուչը վերցնում է ու պոռթկում.
֊Հայրյանին շտա'պ իմ մոտ...»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում